Գյումրու «Շիրակ»-ի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ թիմը ստուգողական հանդիպում անցկացրեց Ուկրաինայի առաջին դիվիզիոնում հանդես եկող «Նաֆտովիկ»-ի հետ:
Առաջին խաղակեսում իրադարձություններն արագ էին զարգանում: Խաղասկզբում շիրակցիները գոլ բաց թողեցին, այնուհետև ստացան 11 մետրանոց հարվածի իրավունք: Գնդակին մոտեցավ Անդրանիկ Բարիկյանը և չկարողացավ դիպուկ հարվածել:
Երկրորդ խաղակեսում Լի Լամին Յորոն նպաստավոր դիրքից չկարողացավ դիպուկ հարվածել: Մի քանի րոպե անց Անդրանիկ Բարիկյանի հարվածից հետո գնդակը փոքր շեղությամբ անցավ դարպասաձողի կողքով: «Նաֆտովիկ»-ը կարողացավ երկրորդ խաղակեսում կրկնապատկել հաշվի տարբերությունը: Այսպիսով՝ «Շիրակ»-ը 0:2 հաշվով պարտություն կրեց:
Երկրորդ խաղակեսում կարմիր քարտեր ստացան Կարեն Ալեքսանյանը և Տիգրան Դավթյանը: