Հոլանդիայի առաջնության 22-րդ տուրի շրջանակներում «Այաքս»-ը սեփական հարկի տակ 4:1 հաշվով ջախջախեց «Նեյմեգեն»-ին:
27-րդ րոպեն ռուս հարձակվող Դմիտրի Բուլիկինը, գերազանց փոխանցում ստանալով Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Արազ Օզբիլիսից, դարձավ գոլի հեղինակ։ Օզբիլիսը դաշտ դուրս եկավ «Այաքս»-ի մեկնարկային կազմում և փոխարինվեց 82-րդ րոպեին։
Այդ հաղթանակից հետո «Այաքս»-ն իր վաստակած միավորների թիվը հասցրեց 40-ի և առաջին տեղը կիսող «ՊՍՎ»-ին ու «Ալկմար»-ին զիջում է 5 միավորով։