«Բանանց» ֆուտբոլային ակումբի մամլո ծառայությունը տեղեկացնում է, որ երևանյան ակումբը Կիպրոսում ընթացող ուսումնամարզական հավաքի երկրորդ օրը անցկացրեց ստուգողական առաջին հանդիպումը` ուժերը չափելով Ռուսաստանի ազգային լիգայի առաջատարներից մեկի` Սարանսկի «Մորդովիա» թիմի հետ: Հետաքրքիր պայքարում ընթացած խաղում «Բանանց»-ը Դու Բալայի դիպուկ հարվածի շնորհիվ երկար ժամանակ առջևում էր հաշվի մեջ: Սակայն հանդիպման վերջնամասում մրցակցին հաջողվեց երկու անգամ գրավել «Բանանց»-ի դարպասն ու հաղթանակ տանել 2:1 հաշվով:
Թիմը հանդես եկավ հետևյալ կազմով` Ստեփան Ղազարյան, Հովհաննես Համբարձումյան, Արտաշես Առաքելյան, Արամ Շախնազարյան, Գագիկ Դաղբաշյան, Գրիշա Խաչատրյան, Նարեկ Գյոզալյան, Արարատ Պողոսյան, Արտակ Դաշյան, Վալտեր Պողոյսան, Դու Բալա: Հանդիպման ընթացքում փոխարինման դուրս եկան Դավիթ Սուջյանը, Արարատ Եգանյանը, Խաչատուր Ավետիսյանը:
Հաջորդ հանդիպումը տեղի կունենա փետրվարի 23-ին` չինական «Չանգչունգ Յաթաի» թիմի հետ: