Գյումրու «Շիրակ»-ն այս օրերին ուսումնամարզական հավաք է անցկացնում Անթալիայում: Շիրակցիներն արդեն ստուգողական երկու հանդիպում են անցկացրել:
Փետրվարի 12-ին «Շիրակ»-ը հանդիպել էր Ուկրաինայի առաջին դիվիզիոնում հանդես եկող «Գավերլա-Զակարպատիե» թիմի հետ և զիջեց 0:2 հաշվով: Երկրորդ խաղը գյումրեցիներն անցկացրին Ռուսաստանի առաջին դիվիզիոնում հանդես եկող «ԲՄԱ-Էներգիա»-ի հետ: Հանդիպումն ավարտվեց ոչ ոքի՝ 1:1:
Ակումբի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ վաղը «Շիրակ»-ը կհանդիպի Ուկրաինայի առաջին դիվիզիոնում հանդես եկող «Նաֆտովիկ» թիմի հետ: Փետրվարի 24-ին գյումրեցիներն իրենց վերջին հանդիպումը կանցկացնեն` Լեհաստանի բարձրագույն խմբում հանդես եկող «Առկա» (Գդինյա) թիմի հետ: