Wednesday, 24 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Երիտասարդները լավ տպավորություն են թողնում. Տիգրան Դավթյան. Սպորտ

«Շիրակ»-ի ավագ և փորձառու կիսապաշտպան Տիգրան Դավթյանը «ԲՄԱ-Էներգիա»-ի հետ հանդիպումից հետո ակումբի պաշտոնական կայքին տված հարցազրույցում նշեց, որ թիմի երիտասարդ ֆուտբոլիստները լավ տպավորություն թողեցին.

– Բավական լավ հանդիպում անցկացրինք: Առաջին թիմից ուժեղ թիմ էր «ԲՄԱ-Էներգիա»-ն: Դժվար հանդիպում էր, քանի որ հակառակորդը 90 րոպե պրեսինգով էր խաղում, մենք մտածելու ժամանակ չունեինք, պետք է արագ կողմնորոշվեինք դաշտում. դա էր մարզչի առաջադրանքը: Դաշտում բավական կոպիտ պայքար էր ընթանում: Պետք է ասեմ, որ մեր տղաները գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրեցին, պայքարից չխուսափեցին:

– Ի՞նչ կասես երիտասարդ ֆուտբոլիստների մասին:

– Նրանք շատ լավ տպավորություն թողեցին, հատկապես փոխարինման դուրս եկած Դավիթ Հակոբյանը, ով դարձավ գոլի հեղինակ: Արթուր Դավթյանը շատ լավ մտավ խաղի մեջ: Ինչ վերաբերում է ավելի փորձառու խաղացողներին, ապա կարող եմ ասել, որ Արա Մկրտչյանը, մտնելով դաշտ, արագացրեց մեր թիմի խաղը կիսապաշտպանության եզրում, իսկ Անդրանիկ Բարիկյանն առջևի գծում կարողանում էր գնդակ պահել, մինչև թիմը կդասավորվեր և կկարողանար կազմակերպել գրոհը:

– «Շիրակ»-ում այժմ երեք ֆուտբոլիստ փորձաշրջան է անցնում, ի՞նչ կասես նրանց մասին:

– Նորեկներից լավ տպավորություն է թողել կենտրոնական պաշտպան Դիդյե Բորիսը: Հարձակման գծում իրեն լավ է դրսևորում Ֆուֆանա Բեկոն, սակայն «ԲՄԱ-Էներգիա»-ի հետ հանդիպման ժամանակ նա թեթև վանսվածք ստացավ և չկարողացավ շարունակել հանդիպումը: Այժմ պետք է ձևավորել հարձակվողական եռյակ՝ Անդրանիկ Բարիկյան, Լի Լամին Յորո և պետք է ընտրել երրորդին: Այս հանդիպմանը ֆրանսիացի հարձակվողին ավելի քիչ ժամանակ տրամադրվեց, քանի որ նախորդ խաղին նա այդքան էլ լավ հանդես չեկավ:

– Ինչպե՞ս է անցում նախապատրաստական փուլը:

– Այս պահին ամեն ինչ ընթանում է այնպես, ինչպես նախատեսել էին մարզիչները: Ամեն ինչ նորմալ է: Կամաց-կամաց բարելավում ենք մեր խաղը: Դեռ շատ ժամանակ կա մինչև մրցաշրջանի մեկնարկը, և թիմը թե՛ ֆունկցիոնալ, թե՛ տակտիկական տեսանկյունից պատրաստ է 60-70 տոկոսով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում