Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ ՀՖՖ տեխնիկական կենտրոնում` Ֆուտբոլի Ակադեմիայում, փետրվարի 18-ին Հայաստանի մինչև 17 տարեկանների ֆուտբոլի ազգային հավաքականը ընկերական հանդիպում անցկացրեց «Փյունիկ-2» թիմի հետ` ավարտելով ուսումնամարզական հավաքը: Հանդիպումն ավարտվեց 1:0 հաշվով` հօգուտ «Փյունիկ-2»-ի:
Հիշեցնենք, որ փետրվարի 16-ին Մ-17 ֆուտբոլի ազգային հավաքականը Ֆուտբոլի Ակադեմիայում 4:1 հաշվով պարտության էր մատնել «Միկա-2»-ին: