Կիպրոսում անցկացվող ուսումնամարզական հավաքի շրջանակներում Հայաստանի բազմակի չեմպիոն «Փյունիկ»-ը կրեց իր առաջին պարտությունը:
Երևանյան ակումբը 2:3 հաշվով զիջեց չինական «Չանգչունգ Յաթաի» թիմին: Արթուր Եդիգարյանի և Արթուր Յուսպաշյանի խփած գոլերից հետո «Փյունիկ»-ը երկու գնդակի տարբերությունը պահպանեց մինչև 90-րդ րոպեն, որից հետո բաց թողեց երեք գնդակ:
Հաջորդ հանդիպումը «Փյունիկ»-ը կանցկացնի սերբական «Սլոբոդա» թիմի հետ` փետրվարի 23-ին: