2011 թ. հունվարի 6-ին նավթի գները միջազգային շուկաներում զգալիորեն նվազել են: Դա պայմանավորված է եղել այլ արտարժույթների նկատմամբ դոլարի ամրապնդմամբ, ԱՄՆ-ում նավթի պահանջարկի նվազմամբ: Մասնավորապես, ԱՄՆ էներգետիկայի նախարարությունը հայտարարել է, որ հում նավթի պաշարներն այդ երկրում աճել են 4,2 մլն բարելով, մինչդեռ վերլուծաբանները կանխատեսում էին, որ այդ պաշարները երկու անգամ պակաս կլինեն: Բացի այդ, նավթային փորձագետները բացասաբար են տրամադրված նավթի գների աճի հանդեպ, քանի որ դա զգալիորեն կդանդաղեցնեն համաշխարհային տնտեսության վերականգնումը ճգնաժամից հետո: Այս մասի հաղորդում է RBC-ն:
WTI (Light Sweet) մակնիշի նավթի գինը New York Mercantile Exchange (NYMEX) ապրանքային բորսայում նվազել է 1,92 դոլարով` կազմելով 88,38 դոլար/բարել:
Brent մակնիշի նավթի գինը Լոնդոնի Exchange Futures Europe (IСE Futures Europe) էլեկտրոնային առևտրային բորսայում նվազել է 0,98 դոլարով` կազմելով 94,52 դոլար/բարել: