Ռուսական «Կրասնոդար» ակումբի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ ակումբի 7 ֆուտբոլիստներ հրավիրվել են իրենց ազգային հավաքականներ: Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը կմասնակցի Կիպրոսի ֆուտբոլի միության 14-րդ միջազգային մրցաշարին:
Հիշեցնենք, որ մեր ընտրանին փետրվարի 28-ին և 29-ին ընկերական խաղեր կանցկացնի համապատասխանաբար Սերբիայի և Կանադայի հավաքականների հետ: