ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում ընթացող «Աերոֆլոտ-օփեն» փառատոնի գլխավոր` A մրցաշարի 7-րդ տուրում հայ գրոսմայստերներ Հրանտ Մելքումյանն ու Վլադիմիր Հակոբյանը հաղթանակներ տարան:
Մելքումյանը սպիտակ ֆիգուրներով 87-րդ քայլում պարտության մատնեց Կսաբա Բալոգին, իսկ Հակոբյանը, ով նույնպես հանդես էր գալիս սպիտակ խաղաքարերով, 56-րդ քայլում պարտության մատնեց Էհսան Գաեմ Մագամիին:
Այսպիսով` Հրանտ Մելքումյանը վաստակել է 5 միավոր և Անտոն Կորոբովի ու Վիորել Լորդաչեսկու հետ կիսում է 3-5-րդ տեղերը: Հակոբյանն իր վաստակած միավորների թիվը հասցրեց 4-ի և կիսում է 23-34-րդ տեղերը: