Հայաստանում «Մայքրոսոֆտ»-ի ինովացիոն կենտրոնի շինարարությունը գտնվում է վերջին փուլում: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Մայքրոսոֆտ»-ի Հայաստանի գրասենյակի ղեկավար Գրիգոր Բարսեղյանը: Ըստ նրա՝ այս կենտրոնը ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության, ՀՀ էկոնոմիկայի նախարարության և Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի հետ համատեղ իրականացվող ծրագիր է, որը ենթադրում էր մոտավորապես 2-2.5 մլն դոլարի ներդրում: