«Շիրակ»-ի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ թեթև նախավարժանքով սկսվեց «Շիրակի» երեկոյան մարզումը, այնուհետև տղաներն անցկացրեցին երկկողմանի խաղ, որից հետո կատարեցին հարձակվողկան և պաշտպանական մի շարք վարժություններ: «Կանաչ» և «դեղին» թիմերի բաժանված շիրակցիները խաղացին երկու խաղակես՝ 8-ական րոպեով:
Երկկողմանի հանդիպման երկրորդ խաղակեսում Լի Լամին Յորոն գեղեցիկ անցում կատարեց և հակառակորդի տուգանայինում փոխանցում կատարեց Դավիթ Հակոբյանին, որն էլ գնդակն ուղարկեց Արթուր Հարությունյանի պաշտպանած դարպասը և հաղթանակ պարգևեց «դեղիններին»:
Հիշեցնենք, որ վաղը «Շիրակ»-ն Անթալիայում կանցկացնի իր առաջին ստուգողական հանդիպումը: «Շիրակ»-ի առաջին մրցակիցն է Ուկրաինայի առաջին լիգայում հանդես եկող «Զակարպատիե» թիմը, որտեղ ելույթ է ունենում մեր հայրենակից Եղիշե Մելիքյանը: