Գյումրիի «Շիրակ»-ի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ երեկ ուշ երեկոյան թիմը երկար ուղևորությունից հետո (Գյումրի-Թբիլիսի-Ստմաբուլ-Անթալիա) հանգրվանեց TopKapi Palace հյուրանոցային համալիրում:
Այսպիսով, գյումրեցիները սկսում են իրենց` այս տարվա երրորդ և առաջին արտասահմանյան հավաքը: Այսօր գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը նախատեսել էր երկու մարզում: Առաջինը տեղի ունեցավ 12:30-ին, իսկ երկրորդը մեկնարկեց 18:30-ին: