Չինական ավիաընկերությունները շարունակում են զարմացնել բիզնես հասարակությանը բազմամիլիարդանոց ձեռքբերումներով օդանավերի վաճառքի շուկայում:
China Eastern Airlines ավիաընկերությունը հայտարարել է, որ պատրաստվում է գնել Airbus ընկերության A320 50 օդանավեր: Գործարքի գինը կկազմի 50 մլրդ դոլար:
Այս մասին հաղորդում է RBC-ն` հղում անելով Associated Press գործակալությանը:
Ընկերությունից գործակալությանը հայտնել են, որ այս ինքնաթիռների պահանջը կա, քանի որ ավիափոխադրումների շուկան տարածաշրջանում մեծացել է:
Ակնկալվում է, որ ինքնաթիռների առաքումը կլինի 2012-2015թթ.-ին: Այս գործարքից հետո China Eastern Airlines-ի մասնաբաժինը Չինաստանի ավիափոխադրումների շուկայում կաճի 11%-ով:
Մինչ այդ հայտնի էր դարձել, որ դեկտեմբեր ամսին China Eastern Airlines-ը գնել է A330 16 ինքնաթիռներ, որոնց աժեքը գնահատվել է 1,8 մլրդ դոլար: