ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում ընթացող «Աերոֆլոտ-օփեն» փառատոնի գլխավոր` A մրցաշարի 4-րդ տուրում հայ գրոսմայստերներ Վլադիմիր Հակոբյանն ու Հրանտ Մելքումյանն ուժերը չափեցին միմյանց հետ:
Սպիտակ ֆիգուրներով խաղացող Մելքումյանը 73-րդ քայլում պարտության մատնեց Հակոբյանին և իր վաստակած միավորների թիվը հասցրեց 3-ի: Հակոբյանը մնաց 2 միավորով:
Այսպիսով` ընթացիկ մրցաշարում իր երրորդ հաղթանակից հետո Մելքումյանը կմնա երկրորդ տեղը կիսող շախմատիստների խմբում և միանձնյա առաջատար Անտոն Կորոբովին, ով պարտության մատնեց Իտալիայի ներկայացուցիչ Ֆաբիանո Կարուանային, կզիջի 0.5 միավորով: