Friday, 19 04 2024
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
Երեւանի կարեւոր, բայց ուշացած արձագանքը
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին

Տուրիզմով զարգանալն անհեթեթություն է

Տաթևի համալիրի բացումն ու ճոպանուղու շահագործման սկիզբը առիթ դարձան, որ իշխանությունները դարձյալ երգեն Հայաստանը տուրիստական դրախտ սարքելու հին երգը: Իսկ վարչապետը այնքան էր ոգևորվել համալիրի բացումից, որ անգամ կառավարության նիստը սկսեց տուրիզմը ՀՀ-ում զարգացնելու ճոռոմաբանությամբ:
«Համաշխարհային տուրիստական քարտեզի վրա այսօր կա աշխարհի ամենաերկար ճոպանուղին, որը, բնականաբար, էապես բարձրացնում է ՀՀ տուրիստական գրավչությունը: Սա մեր կառավարության` պետություն-մասնավոր համագործակցության հայեցակարգի խոշորագույն ծրագրերից էր», – նախօրեին հայտարարել էր նա:
Այո՛, աշխարհի ամենաերկար ճոպանուղին կարող է ինչ-որ առումով գրավիչ դառնալ զբոսաշրջիկների համար, սակայն խնդիրն այն է, որ զբոսաշրջիկները, ի հեճուկս Տ.Սարգսյանի, երկիր ընտրելիս ավելի շատ այլ հանգամանքներով են առաջնորդվում: Համաշխարհային տնտեսական ֆորումի վերջին հետազոտություններից մեկում վերլուծված են այդ առաջնահերթությունները: Տուրիստական գրավչության աստիճանով ՀՀ-ն 140 երկրների թվում 97-րդն է: Ամենագրավիչ երկրներն են Շվեյցարիան, Ավստրիան, Գերմանիան, Ֆրանսիան, Շվեդիան, ԱՄՆ-ը: Հայաստանի համար զբոսաշրջության տեսակետից որպես ամենամեծ խնդիր զեկույցում նշված է այն, որ այստեղ էկոլոգիական իրավիճակը բացարձակապես չի կարգավորվում: Մենք, այո՛, ունենք մաքուր գոտիներ, մաքուր կղզյակներ, բայց ոչ թե այն պատճառով, որ այդպես ենք ուզել կամ մաքուր ենք պահել, այլ այն պատճառով, որ այնտեղ դեռ ոտք չենք դրել: Իսկ այսօր ապականում ենք շրջակա միջավայրը, կտրում ենք ծառերը, որպեսզի հասկանալի է, թե ում պատկանող ձեռնարկությունները ընդերքից պղինձ ու մոլիբդեն հանեն եւ արտահանեն: Այսինքն` փչացնում ենք էկոլոգիան` վատնելով մեր ընդերքի ռեսուրսները ու հանքանյութը առանց վերամշակելու արտահանելով: Եվ այս ամենը ուղեկցվում է լրացուցիչ աշխատատեղեր ստեղծելու բարբաջանքով: Որպես երկրորդ ամենաբացասական գործոն նշված է անվստահությունը իրավապաշտպան կառույցների նկատմամբ: Քո երկիր հանգստանալու եկող մարդը պետք է վստահ լինի, որ իրեն չեն թալանի, «քցի», վնասի: 1999-ի հոկտեմբերի 27-ին բազմաթիվ արտասահմանյան հյուրեր, հատկապես սփյուռքահայեր էին եկել` Կաթողիկոսի ընտրման արարողությանը մասնակցելու: ԱԺ-ում կատարված ահաբեկչությունից հետո այդ մարդկանց հյուրընկալողները մտածում էին նրանց հապշտապ ետ ճանապարհելու մասին, քանի որ հայտնի չէր` ինչ է կատարվում երկրում: Նման մի դեպքը երկրի հեղինակությունը (այդ թվում` զբոսաշրջիկների համար) սասանում է տասնյակ տարիներով: Մյուս գործոնը Հայաստանի ենթակառուցվածքների թույլ զարգացվածությունն է` սկսած օդային տրանսպորտից, վերջացրած փակ սահմաններով: ՀՀ ընկնելը իրականում այսօր շատ բարդ է: Ողջ աշխարհում հստակ գործում է այն պարզ մեխանիզմը, որ եթե այսինչ օրը, այսինչ ժամին չվերթ է նախատեսված, ապա այն տեղի է ունենում: Մարդիկ նախօրոք պլանավորում են իրենց ժամանակը, արձակուրդ են վերցնում եւ այլն: Նրանց համար շատ կարեւոր է, որ հենց այդ օրը ու հենց նշված ժամին թռիչքը տեղի ունենա: Իսկ մենք բավական օրիգինալ ենք այս առումով: Գալիս ես օդանավակայան, քեզ ասում են` դե ինքնաթիռը դեռ չի եկել: Վերջերս բացվել է Երեւան-Բիրմինգհեմ (Անգլիա) չվերթ, որը պետք է տեղի ունենա շաբաթը մեկ անգամ, բայց այն տեղի է ունենում` կախված նրանից, թե քանի ուղեւոր կա: Կհավաքվի մի 15 հոգի, չվերթը տեղի կունենա, չի հավաքվի` սպասեք, մինչեւ հավաքվի: Օդային տրանսպորտը չպետք է այսպես աշխատի, քանի որ մարդու ամենաթանկ ռեսուրսը ժամանակն է, որը չարժե կորցնել ՀՀ գալու կամ ՀՀ-ից գնալու համար: Այո՛, կան, իհարկե, այնպիսի արկածախնդիրներ ու էքստրեմալ տուրիստներ, ովքեր ուզում են գալ աղտոտ էկոլոգիայով, վտանգավոր իրավական համակարգով եւ միջինից ցածր ենթակառուցվածքներով Հայաստան, բայց այդ մարդկանց թիվը շատ քիչ է, եւ նրանցով տուրիզմի կենտրոն չես դառնա: Այդ պատճառով, երբ ասում ենք` պետք է զարգացնենք տուրիզմն ու առանձին վերցրած ինչ-որ ծարգրեր ենք իրականացնում, դա դեռ ոչինչ չի նշանակում: Տաթեւի ճոպանուղու բացմանը չարտերային թռիչքով Ռուսաստանից եւ մի շարք այլ երկրներից եկած գործարարները, մասնավոր զրույցներում հենց դա էին ասում` շեշտելով, որ հնարավոր չէ երկիրը տուրիզմի կենտրոն դարձնել` Տաթեւի համալիրի նման եզակի, թերեւս միակ ծրագիր իրականացնելով: Քանի որ եթե դու հավակնում ես դառնալ տուրիստական կենտրոն, ուրեմն ողջ երկիրը` իր ենթակառուցվածքներով պետք է «աշխատի» այդ ուղղությամբ:
Իրականում, սակայն, ՀՀ-ն տուրիզմի կենտրոն դարձնելը կամ տուրիզմը որպես մեր զարգացման առաջնահերթություն դիտարկելը, մեղմ ասած, այնքան էլ լավ գաղափար չէ: Հունաստանը նախորդ դարի կեսերին համեմատաբար զարգացած ինդուստրիալ երկիր էր: Ինչ-որ պահի հույները որոշեցին, որ իրենց հետագա գոյության հիմքը տուրիզմը պետք է լինի, արդյունքում կորցրեցին ամբողջ արդյունաբերությունը: Հունաստանի տնտեսությունից այսօր մնացել են միայն առեւտրային նավերը վերանորոգող մի քանի ընկերություններ: Հունական մյուս պետությունում` Կիպրոսում, տեսնելով Հունաստանի փորձը, դադարեցին խոսել այն մասին, թե տուրիզմը պետք է լինի տնտեսության գլխավոր հիմքը: Նրանք այսօր մտածում են բարձր տեխնոլոգիաների, գիտության զարգացման մասին, փորձում են արտահանել կրթական ծառայություններ: Մյուս կողմից էլ` տուրիզմը զարգացնում են այն երկրները, որոնք արտարժույթի լրացուցիչ հոսքերի կարիք ունեն: Բայց մենք նման կարիք չունենք, արտասահմանյան հսկայական տրանսֆերտները հենց այսօր էլ մեծ խնդիրներ են առաջացնում մեր տնտեսությունում` արժեւորելով դրամն ու վատթարացնելով արտահանման պայմանները: Գալի՞ս են ՀՀ 50 հազար զբոսաշրջիկներ, դրանից ավելի պետք էլ չէ, որ գան: Հատկապես, որ մենք լուրջ պոտենցիալ ունենք` շուրջ 5, 5 մլն հայեր կան ողջ աշխարհում, որոնք դեռ ոչ մի անգամ չեն եղել պատմական հայրենիքում: Ոնց էլ լինի այդ մարդիկ իրենց կյանքի ընթացքում, անկախ ամեն ինչից, կորոշեն գոնե մի անգամ գալ ՀՀ, նկարվել Արարատի ֆոնին ու գնալ: Իսկ այսօր խոսել այն մասին, որ պետք է զարգացնել տուրիզմն ու ներգրավել այստեղ ամերիկացիներին կամ եվրոպացիներին, անհեթեթություն է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում