Երևանի «Ուլիս»-ը Վրաստանում անցկացվող ուսումնամարզական հավաքի իր երրորդ ստուգողական խաղում 3:5 հաշվով պարտության մատնեց տեղի «Բայա» ակումբին, որը հանդես է գալիս Վրաստանի առաջնության բարձրագույն խմբում:
Հանդիպման ընթացքում «Ուիլս»-ը երկու անգամ իր հակառակորդին զիջում էր երկու գնդակի տարբերությամբ (0:2, 1:3), սակայն Սևադա Արզումանյանի սաները կարողացան կազմակերպված խաղ ցուցադրել և, ի վերջո, 3:5 հաշվով պարտության մատնել «Բայա»-ին: Այդ մասին տեղեկացնում է վրացական ակումբի Facebook-ի էջը: