1939թ. այս օրը Ալեքսանդրիայում ծնվեց աստղագիտության դոկտոր, պրոֆեսոր, միջազգային աստղագիտական միության անդամ Երվանդ Թերզյանը:
1968-ից եղել է Ամերիկայի Կորնելի համալսարանի ռադիֆիզիկայի և տիեզերական հետազոտությունների փոխտնօրեն:
Ավարտել է Կահիրեի ամերիկյան համալսարանը:
1960-ից բնակվում է ԱՄՆ-ում, 1967-ից աշխատում է Կորնելի համալսարանում:
1965-ին արժանացել է աստղագիտության դոկտորի, 1977-ին՝ ուսուցչապետի աստիճանների:
Եղել է ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ: Նա մարմնավորում է մեր գիտության ինտեգրումը միջազգայիի գիտական հանրությանը:
1967-ից Աստղագետների միջազգային միության անդամ է: