«Փյունիկ»-ի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ ակումբն ուսումնամարզական հավաք կանցկացնի Կիպրոսում: Փետրվարի 16-ին թիմը կմեկնի Լառնակա, որտեղից ավտոբուսով կուղևորվի Այա Նապա փոքրիկ քաղաք, որտեղ էլ կանցկացնի իր ուսումնամարզական հավաքը: Այստեղ «Փյունիկ»-ը կհանգրվանի «Պաբլո Նապա» հյուրանոցում, իսկ թիմի տրամադրության տակ կլինեն հավաքը բարձր մակարդակով անցկացնելու համար բոլոր պայմանները:
Հայտնի են նաև թիմերի անունները, որոնց հետ «Փյունիկ»-ը կխաղա ուսումնամարզական հավաքի ժամանակ: Փետրվարի 17-ին Հայաստանի բազմակի չեմպիոնի մրցակիցը կլինի Կիպրոսի «ԱԵԶ» թիմը, փետրվարի 23-ին փյունիկցիները կմրցեն սերբական «Սլոբոդա»-ի հետ, իսկ վերջին խաղում` փետրվարի 29-ին ուժերը կչափեն ռուսական «ԲՄԱ Խաբարովսկ» ակումբի հետ:
Մինչ այդ ֆուտբոլի Ակադեմիայում շարունակվող ուսումնամարզական հավաքի ընթացքում «Փյունիկ»-ը փետրվարի 10-ին պատրաստվում է մրցել «Քինգ Դելուքս»-ի հետ: