ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, նշելով, որ ամանորյա բարեմաղթանքներ ասելիս շատ դժվար է ինքնատիպ լինել, այնուամենայնիվ, փորձեց իր մաղթանքը փոխանցել հայ ժողովրդին. «Ամենակարևորը խաղաղությունն է երկրին, բարեկեցությունն ու բարգավաճումը մեր ժողովրդի: Վստահ եմ, որ բոլոր բարեմաղթանքներն էլ սկսվում են այս բառերով, սակայն դրանք կարևոր են։ Կարևոր է նաև, որ մարդն իր ոգով և իր խղճի հետ համերաշխ լինի: Տոլստոյը ասում էր. «Ես սիրում եմ այն, ինչ ունեմ, ոչ թե ունեմ այն, ինչ ես սիրում եմ»: Սա շատ կարևոր է և մենք պիտի կարողանանք սիրել և գնահատել այն, ինչ ունենք»: