Աժ «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանն իր ամանորյա բարեմաղթանքները երկու մասի բաժանեց՝ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացուն և ողջ հասարակությանը ուղղված. «ՀՀ-ում բնակվող յուրաքանչյուր անձի ես ցանկանում եմ անձնական երջանկություն և բոլոր նպատակների իրականացում: Ընդհանուր առմամբ, մեր հասարակությանը ես առաջին հերթին մաղթում եմ բարի, հավատով լի տրամադրություն, ինչպես նաև կազմակերպվածություն, որի բացակայությունը շատերիս համար երբեմն խոչընդոտներ է ստեղծում»: