«Շիրակ»-ի պաշտոնական կայքին տված հարցազրույցում Գյումրին ներկայացնող թիմի գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը «Արարատ»-ի նկատմամբ ստուգողական խաղում տարած 2:0 հաշվով հաղթանակից հետո ասել է հետևյալը.
«Ընդհանուր առմամբ գոհ եմ խաղից: Վերջին օրերին ծանրաբեռնված ենք մարզվել, ինչի արդյունքում հոգնածություն զգացվեց:
Այս խաղով ավարտում ենք ստուգողական հանդիպումները Հայաստանում և պատրաստվում ենք Անթալիայի ուսումնամարզական հավաքին, որը կմեկնարկի փետրվարի 10-ին։ Այնտեղ կունենանք 4 ստուգողական հանդիպում: Մրցակիցների մասին ավելի հստակ կիմանանք առաջիկա օրերին:
Թիմում փորձաշրջան անցնող Իբրահիմ Կանից ու Ֆաբրիս Գեղամ Գյուզելից հրաժարվել ենք, քանի որ նրանք չեն համապատասխանում մեր պահանջներին, իսկ փորձաշրջան անցնող մնացած լեգեոներների մասին ավելի ուշ կխոսենք»: