Որպես լրագրող, «Սիվիլիթաս» հիմնադրամի փորձագետ Թաթուլ Հակոբյանի համար 2010թ-ից մնացել է երկու հեռուստաընկերությունների՝ Գալայի եւ ԱԼՄ-ի եթերազրկումը, ինչպես նաեւ այն, որ «Ա1+»-ը հերթական անգամ չկարողացավ վերադառնալ եթեր: Ընդհանուր առմամբ, ըստ Հակոբյանի, 2010-ը Հայաստանի համար անորոշության տարի էր. «շատ բաներ մնացին անորոշ եւ թերեւս 2011-ին պիտի լուծումներ լինեն: Անորոշություն էր ներքաղաքական կյանքում ղարաբաղյան հարցում, հայ-թուրքական հարաբերությունների բնագավառում, տնտեսության մեջ լավատեսական միտումներ չկան»: