ՀՀ կառավարության սոցիալ-տնտեսական քաղաքականության վերաբերյալ ԱԺ ՀՅԴ խմբակցության կողմից պատրաստված գրքույկում գների կայունության ապահովման համար ի թիվս մի շարք այլ քայլերի առաջարկվում է պատասխանատվություն սահմանել ԿԲ-ի և այլ մարմինների համար` գնաճի թիրախավորված ցուցանիշը 50 տոկոսից շեղման դեպքում: Հիշեցնենք, որ 2010թ-ի տասներկուամսյա գնաճը կազմեց 9.4 տոկոս, որը գերազանցում է նպատակային միջակայքի վերին սահմանը (5.5%) 3.9 տոկոսային կետով կամ 71 տոկոսով: Ի դեպ, նշենք, որ ՀՅԴ-ն առաջարկում է թիրախավորել նաև միջին գնաճի ցուցանիշը և թիրախն էլ ամրագրել պետական բյուջեի մասին օրենքով: Միջին գնաճի ցուցանիշը 2010-ին կազմել է 8.2 տոկոս: