Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Արմեն Խաչատրյանին Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր նշանակելու մասին` դադարեցնելով նրա` Երևան քաղաքի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավորի լիազորությունները:
Հանրապետության ղեկավարի այլ հրամանագրով, Մխիթար Պապոյանը նշանակվել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր` դադարեցնելով նրա` Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավորի լիազորությունները: