Դոնեցկի «Մետալուրգ»-ը, որը Թուրքիայում միջմրցաշրջանային ուսումնամարզական հավաք է անցկացնում, ստուգողական խաղում 2:1 հաշվով պարտություն կրեց Ռուսաստանի Պրեմիեր Լիգայում հանդես եկող «Ռոստով»-ից:
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Կառլեն Մկրտչյանը «Մետալուրգ»-ի մեկնարկային կազմում էր և մասնակցեց ողջ խաղին: Գևորգ Ղազարյանը դաշտ դուրս եկավ 52-րդ րոպեին` փոխարինելով Սոարեսին, իսկ 17 րոպե անց խփեց այդ խաղում իր թիմի միակ գնդակը:
«Ռոստով»-ի կազմում աչքի ընկան Կրուգլովն ու Կոչիշը` համապատասխանաբար 20-րդ և 79-րդ րոպեներին: