Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկին, ով 1.5 տարվա պայմանագիր է կնքել Մոսկվայի «Դինամո»-ի հետ, հրաժեշտ է տվել իր նախկին ակումբի`«Խիմկի»-ի երկրպագուներին:
«Մոսկովյան «Դինամո»-ի ղեկավարությունից ստացած առաջարկն ինձ համար անսպասելի էր: Տեղափոխության հետ կապված որոշումը հեշտությամբ չի կայացվել: Դժվար է բաժանվել «Խիմկի»-ից, քանի որ այս ակումբն ինձ գրեթե հարազատ է դարձել: Շնորհակալ եմ թիմի ղեկավարությանը, որն ընդառաջել է ինձ` հասկանալով, թե որքան կարևոր է «Դինամո»-ի առաջարկն ինձ համար:
Ես միշտ սիրով եմ հիշելու նախկին ակումբս: Ցանկանում եմ, որ «Խիմկի»-ն հաղթանակներ տանի և վերադառնա Պրեմիեր Լիգա: Շնորհակալություն եմ հայտնում նաև «Խիմկի»-ի երկրպագուներին` աջակցության համար, որը նրանք ցուցաբերում էին անկախ թիմի` մրցաշարային աղյուսակում զբաղեցրած տեղից»,- Բերեզովսկիին մեջբերում է «Խիմկի»-ի պաշտոնական կայքը: