Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկին պաշտոնապես դարձավ «Դինամո»-ի ֆուտբոլիստ: 37-ամյա խաղացողը բուժզննում անցավ, որից հետո թիմի հետ կնքեց 1.5 տարվա պայմանագիր:
««Դինամո»-ից 6-ամյա բացակայության ընթացքում թիմը մեծ առաջընթաց է ապրել: Շատ ուրախ եմ, որ միացա այս խմբին: Ամեն ինչ կանեմ թիմիս օգտակար լինելու համար»,- ակումբի պաշտոնական կայքին տված հարցազրույցում հայտարարել է դարպասապահը:
Մոսկովյան ակումբը վաղը կմեկնի Իսպանիա, որտեղ կանցկացնի իր երկրորդ միջմրցաշրջանային ուսումնամարզական հավաքը: Բերեզովսկին ունի նաև ռուսական անձնագիր և «Դինամո»-ում մինչև իր պայմանագրի ժամկետի լրանալը լեգեոներ չի համարվի: