Friday, 19 04 2024
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Հարսնաքար», «Բյուրեղ», տներ, մեքենաներ, միլիարդներ. Դատախազությունը պահանջում է Ռ. Հայրապետյանից
Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ
19:30
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման հետևանքների մասին
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել
Ռուս խաղաղապահների «սուրբ տեղի» դատարկությունը
Սահմանազատման հանձնաժողովները մի շարք կարևոր հարցերում պայմանավորվածության են եկել

Լ.Զուրաբյան. «Շնորհակալություն, որ ոչ ոք չհանձնվեց, ոչ ոք չլքեց պայքարը»

«Մեզ շատ հաճախ փորձում են մեղադրել, որ մենք պասիվ ենք, սառեցրել ենք իրավիճակը և այլն, բայց ես կուզեի մի քանի փաստերով ներկայացնել ՀԱԿ-ի գործունեությունը այս ընթացքում, որը, իմ կարծիքով, լրիվ ջարդում է այդ տեսակետները»,- այսօր կայացած Հայ ազգային կոնգրեսի քաղխորհրդի այս տարվա վերջին նիստին հայտարարել է Կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանը: Նիստին մասնակցել են նաև ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, Կոնգրեսի անդամ կուսակցությունների առաջնորդները: Ամփոփիչ ելույթում Զուրաբյանը ներկայացրել է այս տարվա ընթացքում Կոնգրեսի կողմից կատարած միջոցառումները. երթեր, բազմահազարանոց հանրահավաքներ` 15000- 40 000 մարդու մասնակցությամբ: «Բացի դրանից մենք նաև անցկացրել ենք 7 հանրահավաք Հայաստանի տարբեր քաղաքներում: Ես չգիտեմ՝ ուրիշ ակտիվ քաղաքական ուժ Հայաստանում գործել է, թե չէ այս տարվա ընթացքում, որը այսքան ակտիվ գործունեությամբ է զբաղվել և այսքան մարդ է մոբլիզացրել»,- նշեց Լ.Զուրաբյանը: Նա որպես կարևոր նվաճում համարեց այն, որ, ի վերջո, այն բոլոր խոսակցությունները, որոնք Կոնգրեսը դեռ 2008թվականից վարում էր ստվերային կառավարության ստեղծման մասին, կարելի է համարել այլևս իրականություն: «Եթե դուք հիշում եք, մենք այս տարվա փետրվարին առաջին անգամ հասարակության դատին ներկայացրեցինք համատեղ 100 քայլ սոցիալ-տնտեսական վերափոխման ծրագիրը, ինչը նշանավորեց մի շատ կարևոր անցում Շարժման մեջ։ Եթե 2008 թվականի օգոստոսի 1-ի Հռչակագրի համաձայն մենք միավորվել էինք հանուն Սահմանադրական կարգի վերականգնման, ազատությունների վերահաստատման, քաղբանտարկայլների ազատման, ազատ մամուլի և այլն, այս հարցերի շուրջը մենք փաստորեն այս պահին կատարեցինք մեկ քայլ առաջ և այսօր մենք միավորված ենք նաև սոցիալ-տնտեսական համատեղ մշակված ծրագրերի շուրջը, կառավարման այլ բնագավառներում մշակված համատեղ ծրագրերի շուրջը, որը վերաբերում է և՛ առողջապահությանը, և՛ կենսաթոշակային ռեֆորմներին: Հիմա արդեն ավարտում ենք աշխատանքը գիտության, կրթության և մշակույթի ծրագրերի վրա: Այսինքն` նշանակում է , որ 2010 թիվը մենք կարող ենք համարել ՀԱԿ-ի կայացման, հզորացման, Հայաստանում ընդհանրապես քաղաքացիական հասարակության կայացման և հզորացման տարի»,- նշեց Լ.Զուրաբյանը: Վերջինս բոլորին նաև շնորհակալություն հայտնեց ակտիվ աշխատանքի, բարձր ոգու համար, այն բանի համար, որ ոչ ոք չհանձնվեց, ոչ ոք չլքեց պայքարը: «Բոլորի մեջ տեսանելի է և՛ պատրաստակամություն պայքարի լծվելու, և՛ նպատակներին հասնելու: Ես կարծում եմ, որ մենք ճիշտ ուղու վրա ենք»,- հավելեց Լևոն Զուրաբյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում