All Facebook կայքի տեղեկացմամբ, Facebook սոցիալական կայքը Ծննդյան տոների ընթացքում Մեծ Բրիտանիայում հաճախելիությամբ շրջանցել է աշխարհում ամենահայտնի որոնողական համակարգ ունեցող Google-ին:
Այսպես, դեկտեմբերի 25-ին սոցիալական ցանցի կայք են հաճախել Մեծ Բրիտանիայի ինտերնետ օգտագործողների 10,5%-ը, իսկ Google` 9,77%-ը:
Այսպիսի պատկեր դիտվել է անցած տարի, երբ դեկտեմբերի 24-ին և 25-ին ԱՄՆ-ում ավելի շատ մարդ էր այցելել հայտնի սոցիալական ցանց, քան ոչ պակաս հայտնի որոնողական համակարգ:
Սա Facebook –ի այս տարվա միակ հաջողությունը չէ: «Առաջին լրատվականն» արդեն տեղեկացրել էր, որ նոյեմբեր ամսին Facebook-ն իր համար գրանցեց նոր արդյունք` 648 մլն այցելու` այցելութոյւնների քանակով գրավելով 3-րդ հորիզոնականը: Առաջատարները, ինչպես միշտ, Google-ն (970 մլն) ու Microsoft-ն (869 մլն) են: