Saturday, 20 04 2024
ԵՄ անդամ դառնալու դեպքում Վրաստանը կվերանայի «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը
Արևմուտքը չի ուզում տեսնել փլուզվելու գնով շրջադարձ կատարող Հայաստան
Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման միջոցառումները շարունակվում են
Ինչ հարց են լուծել Հայաստանն ու Ադրբեջանը
Թուրքիան և Եգիպտոսը համակարգում են Գազայի հատված օգնություն հասցնելու ջանքերը․ Հաքան Ֆիդան
Դելիմիտացիա Տավուշում. ռիսկեր և հնարավորություններ
16:15
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է հաստատել Ուկրաինային շուրջ 61 մլրդ դոլարի ռազմական օգնության փաթեթը․ BBC
16:00
ԱՄԷ-ն կարծում է, որ Պաղեստինի անդամակցությունը ՄԱԿ-ին կնպաստի տարածաշրջանում խաղաղ գործընթացին
Դպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբ
Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել

2011 թվական. պարզ և բարդ լուծումներ

Տարեմուտը հույսերի և ակնկալիքների շրջանն է, ընդ որում՝ մեծավ մասամբ՝ իռացիոնալ: Այդ շրջանում մարդիկ փորձում են հավատալ այն ամենին, ինչին երբեք չէին հավատա և ինչի ուղղությամբ գուցե չեն էլ մտածի տարվա այլ ժամանակահատվածներում: Բայց ակնհայտ է նաև, որ կենացների ու բարեմաղթանքների շրջապտույտում, այդուամենայնիվ, շատ ակնկալիքներ նաև միանգամայն օբյեկտիվ են: Ի վերջո, մարդիկ շրջան են կատարում, տարի են փոխում և, ավարտելով կյանքի մի կոնկրետ ցիկլ, որոշակի ակնկալիքներ են ունենում հաջորդից: Բայց նաև պարզ է, որ այդ հաջորդ ցիկլի ակնկալիքները չեն կարող ինքնին օդից իջնել: Դրանք պետք է հիմնված լինեն հենց նախորդում կատարած աշխատանքի վրա: Ահա այդ իմաստով հետաքրքիր կլինի, թերևս, տեսնել, թե անցնող տարվա ընթացքում արդյոք տեղի՞ է ունեցել գալիք տարուց փոփոխությունների ակնկալիքների համար անհրաժեշտ «նախադրյալների» կուտակում: Խոսքը, բնականաբար, վերաբերում է հանրային, պետական կյանքին, քանի որ անձնական կյանքի առումով քաղաքացիներից յուրաքանչյուրն ինքը գիտե իր անցածի ու սպասելիքի կապը: Իսկ հանրային ու պետական կյանքի առումով իրավիճակը, թերևս բավական բարդ է և ոչ միարժեք: Հարցին, թե ինչ կարելի է սպասել 2011 թվականից, կարծես թե շատ դժվար է տալ քիչ թե շատ հիմնավոր, հաստատուն պատասխան, քանի որ նախադրյալների առումով 2010 թվականը կարծես թե արգասաբեր չէր: Օրինակ՝ կարելի՞ է, արդյոք, 2011 թվականից սպասել քաղաքացիական ակտիվության աճ, քաղաքացիական կյանքի ակտիվացում: Այն, որ սպասել ու հուսալ պետք է, թերևս միարժեք է, քանի որ Հայաստանի կենսագրության այս փուլում քաղաքացիական ակտիվությունը կարծես թե դառնում է կենսական անհրաժեշտություն: Բայց խնդիրն այն է, որ 2010 թվականի ընթացքում զգալիորեն ձևավորվելով՝ քաղաքացիական տարբեր շարժումները և նախաձեռնությունները, այդուհանդերձ, չհասան կայացման այն մակարդակին, որը թույլ կտար 2011 թվականին նրանցից արդեն ակնկալել առավել լայնածավալ և ազդեցիկ գործունեություն: Դա, իհարկե, չի նշանակում, որ այն պետք է բացառել: Խնդիրն այն է, որ դրա հիմնավոր ակնկալիք ունենալու նախադրյալները առայժմ քիչ են: Հետևաբար, բոլոր շահագրգիռ կողմերը այդ մասին պետք է մտածեն: Կամ՝ հնարավո՞ր է, արդյոք, 2011 թվականին ընդդիմության շատ ավելի ազդեցիկ մարտավարության կամ ռազմավարության կիրառում: Իհարկե հնարավոր է, ինչպես նաև խիստ անհրաժեշտ, որպեսզի ներերկրային գործընթացների նախաձեռնությունը վերստին անցնի հասարակությանը: Բայց անցնող տարում ընդդիմության գործունեությունը, մարտավարական և ռազմավարական շեշտադրումները քիչ հիմք են տալիս 2011 թվականին էական փոփոխություն ակնկալելու առումով: Դա չի նշանակում, թե այդպիսի բան լինել չի կարող: Բայց ներքին անցուդարձի առումով ընդդիմության ստատիկ դիրքն այժմ ակնհայտ է, և կարծես թե նկատելի է, որ ընդդիմությունը ունի որոշակի նոր հոսանքներ ընկալելու և դրանց համարժեք դառնալու խնդիր: Ընդդիմությունը կայացել և ամրացել է այնքան, որ այդ դաշտում այլևս թույլ չտա «ականների» ակտիվություն և հասարակությանը մոլորեցնելու փորձեր, բայց, միևնույն ժամանակ, ակնհայտորեն կորցրել է իր՝ այսինքն ընդդիմության դաշտից դուրս նույն ինքնավստահությամբ աշխատելու ստեղծագործականությունը: Այդ մասին էլ թերևս պետք է մտածեն շահագրգիռ անձինք և խմբերը: Իսկ կարո՞ղ է, արդյոք, 2011 թվականին Հայաստանում փոխվել իշխանությունը: Խոսքը ոչ թե իշխանափոխության, այլ իշխանության որակի, գործելաոճի, առաջնահերթությունների փոփոխության մասին է: Թեև տարեվերջին իշխանությունը հայտարարեց փոխվելու իր որոշման և հաստատակամության մասին, նաև կարծես թե փորձեց դրա մասին վկայել կադրային որոշ փոփոխություններով, այդուհանդերձ, իշխանության տեսակի փոփոխության առումով լավատեսության և ակնկալիքների հիմքերը նույնպես քիչ են, գրեթե զրոյական: Բանն այն է, որ կադրային մի քանի փոփոխություններն ու ելույթներում հնչող մի քանի մտքերը Հայաստանի համար նորություն չեն: Հենց միայն ներկայիս իշխանությունը, ներկայիս նախագահի գլխավորությամբ, անցած երկուսուկես-երեք տարիների ընթացքում փոխվելու նպատակով բազմաթիվ անգամներ է բռունցքները սեղաններին խփել: Բայց դրանք կրել են զուտ ժամանակավոր բնույթ՝ հանրությանը վկայելով, որ դրանք ընդամենը այսպես ասած գովազդային ակցիաներ են: Այժմ, չկա որևէ երաշխիք, որ մենք գործ չունենք հերթական գովազդային ակցիայի հետ: Համենայն դեպս, անձերի փոփոխությունից բացի իշխանության գործունեության տրամաբանության փոփոխություն տեսանելի չէ: Միգուցե ժամանակը քիչ է այդպիսի փոփոխություն տեսնելու համար և դա կլինի հենց 2011 թվականին: Բայց բանն այն է, որ 2011 թվականը նախընտրական տարի է, և ինչքան էլ իշխանությունը փորձի իր քայլերի միջոցով դուր գալ հասարակությանը, այդուհանդերձ, նա զգալիորեն կզգուշանա նաև իշխանական տեսակին դուր չգալու վտանգից: Բանն այն է, որ եթե այդ տեսակին սկսեցին իշխանության իրական գործողությունները դուր չգալ, նեղություն պատճառել, այն կարող է ապստամբել ընտրությունից առաջ և իշխանությանը դնել բավական խոցելի վիճակում, դավաճանել, պալատական հեղաշրջումների նախադրյալներ ստեղծել: Իսկ փոխվել՝ առանց սեփական տեսակին նեղություն տալու, իշխանությունը,, թերևս չի կարող, դա գործնականում կլինի անհնար: Ահա այդ առումով ինչքան էլ տարեվերջյան զարգացումների մեջ կան փոփոխության հեռանկարային նշույլներ, գոնե տեսական իմաստով, այնքան էլ հեռանկարում կան վտանգներ, որոնք իշխանության պարագայում քիչ հավանական են համարում տեսակի փոփոխության իրական նախաձեռնությունները: Իսկ եթե չկա տեսակի, այսինքն՝ արժեհամակարգի և աշխարհընկալման փոփոխություն, ապա մնացյալ փոփոխությունները ընդամենը անարմատ բույսեր են, որ կարող են պոկվել ամենաթեթև քամուց անգամ: Եթե սրան գումարենք նաև այն, որ անցնող տարում տնտեսության առումով գրեթե ոչ մի հեռանկարային նախադրյալ չի ստեղծվել, և այն շարունակում է կախված մնալ ներմուծող օլիգարխիայից և արտասահմանյան վարկերից ու տրանսֆերտներից, ապա կարող ենք արձանագրել, որ հանրային և պետական կյանքի առումով 2011 թվականից ակնկալիքները առավելապես իռացիոնալ տիրույթում են: Բայց իհարկե պետք չէ վհատվել: Ի վերջո, եթե իրավիճակը վատ է կամ քիչ հուսադրող կամ էական փոփոխությունների նախադրյալներն են քիչ, ապա դա ոչ թե վհատվելու կամ տրտմելու, այլ ընդամենը անհրաժեշտ հետևություններ անելու և փոփոխությունների հասնելու համար ավելի ջանասիրաբար աշխատելու առիթ կամ պատճառ է: Պարզապես պետք է մտածել աշխատանքային արդյունավետությունը բարձրացնելու, ռեսուրսների ծախսման էֆեկտիվությունը բարձրացնելու և իրավիճակին համարժեքությունը ապահովելու ուղղությամբ: Գալիք տարում կարդարանան այն սեգմենտի ակնկալիքները, որն առավելագույն արդյունավետությամբ կլուծի այդ խնդիրը: Կարծես թե պարզ, նույնիսկ շատ սովորական եզրահանգում է: Բայց խնդիրները երբեմն կուտակվում են հենց այն պատճառով, որ պարզ լուծումների հանդեպ անվստահությունն ու թերահավատությունը մարդկանց էներգիան անտեղի մղում են և մսխում բարդ լուծումների որոնումների, կամ գտնելու դեպքում էլ՝ իրականացման դժվարությունների վրա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում