Քիչ առաջ ավարտվել է Հայ ազգային կոնգրեսի այս տարվա վերջին նիստը, որին մասնակցել են Կոնգրեսի անդամ կուսակցությունների բոլոր ղեկավարները և ՀՀ առաջին նախագահ, Կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը: Նիստին մասնակցել են նաև Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի անդամները: Կոնգրեսի այս տարվա վերջին նիստին ամփոփիչ ելույթով է հանդես եկել Կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանը, ով կոչ է արել և ընդգծել, որ եկող տարում Կոնգրեսը լինելու է ավելի համախմբված և ավելի վճռական: Նիստի ավարտից հետո Լևոն Տեր-Պետրոսյանն ու կուսակցապետերը շամպայնով շնորհավորել են գալիք Ամանորն ու Սուրբ Ծնունդը:
Լուսանկարը` PanArmenianPhoto-ի: