Ղազախստանի խորհրդարանն առաջարկում է փոփոխություններ մտցնել երկրի Սահմանադրությունում, որոնք թույլ կտան երկրի գործող նախագահի լիազորությունները մինչև 2020թ. երկարացնելու հարցադրմամբ հանրաքվե անցկացնել: Այս մասին հայտարարել է խորհրդարանի ստորին պալատի նախագահ Ուրալ Մուհամեջանովը, տեղեկացնում է КОММЕРСАНТ-ը:
Օրակարգում է «Ղազախստանի նախագահի կողմից Ղազախստանի հանրապետության Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու նպատակով հանրապետական հանրաքվեի անցկացման» հարցը: Ավելի վաղ նախաձեռնող խմբի ղեկավար Երլան Դադիկովն հայտարարել էր, թե հանրաքվեի անցկացման գաղափարին կողմ 150 հազար ստորագրություն է հավաքվել, իսկ Նազարբաևի խորհրդական Երմուհամեդ Երտիսբաևը հարցազրույցում նշել էր, թե նպատակահարմար է հանրաքվեի անցկացման միջոցով երկարացնել նախագահի լիազորությունների ժամկետը՝ 2020-ի փոխարեն հասցնելով մինչև 2022թ.-ը, քանի որ նախագահը գտնվում է «մտավոր ու ֆիզիկական գերազանց վիճակում»:
Նշենք, որ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի պաշտոնավարման ժամկետն ավարտվում է 2012թ.: