Friday, 29 03 2024
Արևմտյան աջակցությունը իշխանությունները կկարողանա՞ն շոշափելի արդյունք դարձնել, թե՞ կփոշիացնեն
ՊԵԿ-ը բացահայտել է կառուցապատման ոլորտում առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպք
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
102-րդ ռազմաբազան ՀՀ սուվերենության միակ իրական երաշխավորն է. ՌԴ ԱԳՆ
Գազա օգնություն ուղարկելով՝ Հայաստանն ուղերձ է հղում աշխարհին
Մահացել է «Կրոկուս»-ում ահաբեկչության տուժածներին օգնություն ցուցաբերած հայ երիտասարդը՝ 35-ամյա Կարենը
Ուղիղ. հարցազրույց Անդրանիկ Քոչարյանի հետ
Անկախության հռչակագիրը անփոփոխ է, չունի դադարեցման իրավաբանական հնարավորություն. «Գերագույն խորհուրդ» ակումբ
Տաջիկստանը ձերբակալել է 9 հոգու՝ «Կրոկուս սիթի հոլ»-ում տեղի ունեցած ահաբեկչության հետ առնչության համար. Reuters
Ֆանտաստիկ թիվ է․ տարեկան 1մլրդ․ դոլար տրամադրելով՝ ԱՄՆ-ն Հայաստանից ակնկալիքներ պետք է ունենա
ՄԱԿ-ի դատարանն Իսրայելին կարգադրել է թույլ տալ հումանիտար օգնության մուտքը Գազայի հատված
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ-ի աջակցությունը Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին
Ու՞մ է զգուշացնում Իրանը
Սիրիայի զորքերը պատասխան հարվածներ են հասցրել ավազակային կազմավորումներին
Գազայում հայտնել են, որ իսրայելական հարվածներից զոհերի թիվը գերազանցել է 32 600-ը
Իսրայելական հրետանին հարվածներ է հասցրել Լիբանանի հարավի երկու ավանների. ԶԼՄ-ներ
17:20
Հարավաֆրիկյան Հանրապետությունում 45 մարդ է զոհվել կամրջից ավտոբուսի ընկնելու հետևանքով
17:10
Կիևը և Վարշավան մտադիր են անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիր կնքել
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ֆրանսիան կարող է չեղարկել Փարիզում Օլիմպիադայի բացման արարողությունը
16:40
Բրիտանիան չեղարկել է 100-ամյա արգելքը և թույլ կտա զինվորականներին մորուք պահել
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո

Հովիկ Աբրահամյան. Ամենահզոր զենքը խոսքն է

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն Ամանորի կապակցությամբ ընդունելություն էր կազմակերպել ԱԺ-ում հավատարմագրված լրագրողների համար: «Ձեր գործիքը բառն է և խոսքը։ Իմ գնահատմամբ, ամենահզոր և ազդեցիկ զենքը։ Բառը, խոսքը կարող է պաշտպանել արդարությունը, պաշտպանել գեղեցիկն ու բարին, և բառը կարող է գործել ամենամեծ անարդարությունը։
Այո, ձեր ուժը ձեր բառի և խոսքի մեջ է, բայց վստահ եմ, կհամաձայնեք ինձ հետ, որ ուժեղ և ազդեցիկ կարող է լինել միայն ճշմարիտ և անաչառ խոսքը։ Որովհետև միայն անաչառ և արդարամիտ լրատվամիջոցը կարող է ազդել հասարակական կարծիքի վրա և կարող է ձևավորել նույն այդ հասարակական կարծիքը»,- հայտարարեց Հովիկ Աբրահամյանը։ Նա մեջբերեց նաև «Մանչեսթր Գարդիանի» հրատարակիչ Սքոթ Պրեստուիչի խոսքերը. «Մեկնաբանությունները կարող են լինել ազատ, սակայն փաստերը դրանք սուրբ ճշմարտություն են, և դրանք խեղաթյուրել չի կարելի»։ Նա նշեց, թե անաչառ մամուլը թթվածնի նման է. երբ այն կա, կարծես թե չես զգում, իսկ երբ չկա, սկսում ես շնչահեղձ լինել։ «Ես ձեզ ասել եմ, որ իմ յուրաքանչյուր օրը սկսվում է ձեզ հետ շփումով։ Ես սթափ եմ վերաբերում ցանկացած, անգամ ամենաարմատական քննադատությանը, եթե այն անաչառ է և իր հիմքում ունի փաստ, այլ ոչ թե զրպարտանք։ Իսկ երբ հանդիպում եմ զրպարտանքի, հավատացեք, հումորով եմ վերաբերում, և հիշում եմ Շառլ դը Գոլին, որին երբ հարցնում են, թե ինչպես է ձեր առողջությունը, պատասխանում է՝ «Տեղյակ չեմ, ես դեռ այսօրվա մամուլին չեմ ծանոթացել»»,- ասաց Հ.Աբրահամյանը` կոչ անելով լինել հանդուրժող միմյանց տեսակետների և կարծիքների հանդեպ, սակայն նա չի ուզում հանդուրժողականություն`թերությունների հանդեպ. «Քանզի անաչառ քննադատությունը, իմ վստահ համոզմամբ, պետության գործունեությանը խթանող պարտադիր և անհրաժեշտ պայման է: Վստահ եմ, որ ձեր գործունեությունը հենց այս նպատակադրումն ունի»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում