Wednesday, 24 04 2024
Նոր Հաճնի կամրջի մոտ մեքենան ընկել է ձորը․ կա տուժած
Սպասվում է առանց տեղումների եղանակ
«Այլեւս երբեք». ինչ է ասում Փաշինյանը
«Պետք է բացառենք նման արհավիրքը»․ Տիգրան Ավինյան
Երբեք չեմ դադարեցնի պայքարը, որպեսզի Ցեղասպանության ժխտումը չհանգեցնի դրա կրկնությանը․ ԵԽ ֆրանսիացի պատգամավոր
Հայոց ցեղասպանությունը պետք է քննարկվի որպես դաս ներկայի ու ապագայի համար. ԵԽ պատգամավոր
Էրդողանը 1915-ի պատմական իրողությունները ժխտող հերթական ապրիլքսանչորսյան ուղերձով է հանդես եկել
11:30
Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոնի գրառումը՝ Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
Սիլիկյան թաղամասում անվադողեր են այրվել
Վրացիները չեն նահանջում, շարունակում են պայքարը «Ռուսական օրենքի» դեմ
21-րդ դարում՝ 2020-2023թթ., ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության․ ՀՀ ԱԳՆ
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված գրառում է կատարել
Ցեղասպանության հանցագործության կանխարգելումն ու պատիժը մնում են մարտահրավեր բոլոր մարդկանց համար․ Ամերիկայի հայկական թանգարանի հայտարարությունը
10:40
ՀԱՊԿ-ում մնալը կամ կազմակերպությունից դուրս գալը Հայաստանի ինքնիշխան որոշումն է․ գլխավոր քարտուղար
Հայոց Ցեղասպանությունը պարզապես անցյալի ողբերգություն չէ, այն շարունակական իրականություն է. ԵԽ գերմանացի պատգամավոր
Այսօր մենք պետք է անենք ավելին, քան պարզապես անցյալի կոտորածները սգալն է․ Նուբար Աֆեյանը դիմել է համաշխարհային հանրությանը
Անպատժելիությունն անխուսափելիորեն ծնում է նոր ոճրագործություններ. ՀՀ ՄԻՊ- ի ուղերձը Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
ՀՀ բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
10:10
Եգիպտոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ համաձայնությունը
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Միայն իշխանափոխության դեպքում է հնարավոր, որ Թուրքիան վերանայի իր քաղաքականությունը Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ․ շվեյցարացի պատգամավոր
Սա քաղաքական պատերազմ է. ՌԴ զորքի դուրս բերումը մեր տարածքով հաշվարկ է՝ Ոսկեպարի լարվածության ֆոնին
ԼՂ-ում էթնիկ զտումները հիշեցրին, թե որքան կործանարար կարող է լինել պանթյուրքիստական գաղափարախոսությունը․ շվեդ պատգամավորի ուղերձը
Արցախի հայաթափումից հետո ներկայիս մտահոգիչ ծանր իրավիճակ է Հայաստանի սահմանային տարածքներում. Կաթողիկոս
Երևանը չպետք է սառեցնի գործընթացը. ստատուս-քվոն անպտուղ է, տեսանք՝ ինչի հանգեցրեց ԼՂ-ում
Այսօր Ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Վարչապետը ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգին
Թող Հայաստանի Հանրապետությամբ մխիթարված ննջեն Մեծ եղեռնի և մեր բոլոր մյուս նահատակները․ վարչապետ
Տավուշում 5-րդ շարասյունն է գործում․ ՌԴ-ն կրակի մեջ նոր փայտ է գցում, որ անկայունությունը կայուն լինի

Օրենքի իշխանություն. Խոսքի ազատություն (տեսանյութ)

«Առաջին լրատվական»-ի«Օրենքի իշխանություն» հաղորդման հերթական թեման նվիրված է խոսքի ազատությանը: Նիկոլայ Բաղդասարյանը եւ նրա զրուցակիցը` փաստաբան Վահե Գրիգորյանը քննարկում են հայկական լրատվամիջոցների խոսքի ազատության հետ կապված խնդիրները:

Ն. Բ.- Վերջերս նախաձեռնվեց մի գործընթաց, երբ ապաքրեականացվեց վիրավորանքն ու զրպարտությունը՝ նախատեսելով քրեական պատասխանատվություն: Այնուհետև դատարան մտավ գործերի մեծ շարան, որի ժամանակ տարբեր տեսակի վճիռներ կայացվեցին, և, որպես կանոն, լրատվամիջոցները կրեցին բավականին մեծ չափով տուգանքներ: Մենք ունեցանք մի իրավիճակ, երբ մի գործում դատարանի կողմից կայացվեց որոշում, որով լրատվամիջոցը «լակոտ» բառի համար 200000 դրամով տուգանվեց, իսկ մեկ այլ գործով «արյուն» բառի համար նույն դատարանը տուգանեց մեկ միլիոն դրամով: Արդյոք կա՞ օրինաչափություն այս մոտեցումների մեջ, համաձայն որի՝ անձը կարող է կողմնորոշվել, թե լրատվամիջոցներին ինչ պահանջ է ներկայացվելու:

Վ. Գ.- Ձեր կողմից բերված երկու օրինակների մասով մասնավորեցնեմ՝ երկու օրինակներն էլ տեղի են ունեցել Սահմանադրական դատարանի որոշումից առաջ, այսինքն՝ եթե չեմ սխալվում, դատավոր Ափինյանի վճիռը «Երկիր»
օրաթերթի դեմ, և մյուսը՝ Քոչարյանների ընտանիքի գործով: Դրանք երկուսն էլ տեղի են ունեցել Սահմանադրական դատարանի որոշումից առաջ: Այո, դատական պրակտիկան տարբեր է: Տարբեր մոտեցումներ կան նույն նորմերի կիրառման մեջ, և այստեղ խնդիրը, կարծում եմ, ոչ թե օրենքի նորմի ձևակերպման մեջ է, այլ դատարանների մոտ անկախության, իսկ որոշ դեպքերում էլ՝ անկողմնակալության բացակայության մեջ: Քաղաքացիական օրենսգրքի 19 և 1087.1 հոդվածներով, որոնցով վիրավորանքի և զրպարտության համար նախատեսված է քաղաքացիաիրավական պատասխանատվություն, նախատեսված նորմերը չեն պարունակում այն աստիճան անորոշ ձևակերպումներ, որոնք հիմք են դատական պրակտիկայում նման բազմատեսակ մոտեցումների: Պետք է նշել նաև, որ նման գործեր քննող դատավորները փորձված չեն:

Ն. Բ.- Իսկ ի՞նչ պետք է անի թերթը, եթե այն իր հաշվին ունի ընդամենը մեկ մլն դրամ, մինչդեռ դատարանը նրան տուգանում  երէկու մլն դրամով:

Վ.Գ.– Քաղօրենսգրքի 1087.1 հոդվածով նախատեսված՝ վիրավորանքների դեպքում՝ 1 մլն դրամ և զրպարտության դեպքում 2 մլն դրամ տուգանքը լրատվամիջոցների համար ծանր պատասխանատվություն է, իսկ պետության կողմից՝ միջամտության կոպիտ ձև: Եվ այստեղ, կարծում եմ, երկրորդ կարծիք լինել չի կարող, բայց իմ խորին համոզմամբ՝ կարող են լինել դեպքեր, երբ այդ պատասխանատվությունը կարող է լինել համաչափ թույլ տրված իրավունքի միջամտությանը: Այստեղ խնդիրը դատարանների կողմից այդ միջազգային իրավունքի նորմերով նախատեսված ստանդարտներին պատշաճ հղումներ տալն է, որը չի կատարվում դատարանների կողմից: Ես ձեզ կարող եմ նույնիսկ ասել, որ միջազգային իրավունքը որոշ գործերով վկայակոչվել է հակառակ նշանակությամբ: Երբ որ քննադատության հասցեատերը քաղաքական գործիչ է կամ առհասարակ՝ հանրային ուշադրության կենտրոնում գտնվող անձ, իրենից պահանջվում է ավելի բարձր հանդուրժողականություն, քան այլ հայցվորներից: Բայց վկայակոչելով միջազգային իրավունքը՝ «Հայկական Ժամանակ» օրաթերթի դեմ Լևոն Սարգսյանի, Սամվել Ալեքսանյանի և Ռուբեն Հայրապետյանի կողմից ներկայացված հայցով դատարանները վկայակոչել են միջազգային իրավունքը և այդ անձանց քաղաքական գործիչ ու առաջնային մանդատով օժտված լինելը դիտել են որպես ավելի ծանր պատասխանատվության ենթարկելու հիմք, այնինչ պետք է հակառակը լիներ:

Ն. Բ.- Թույլ տվեք ձեզ հատ չհամաձայնվել այն հարցում, թե մենք չունենք օրենսդրության խնդիր: Բազմաթիվ անձինք դիմում են մեզ՝ ասելով, որ իրենց վիրավորել են փողոցում կամ այլ վայրում են հասցրել վիրավորանք, և մարդիկ չունեն պաշտպանության միջոց: Սա խնդիր է, քանի որ ապաքրեականացնելու արդյունքում մենք կարող ենք դիտարկել միայն լրատվամիջոցների կողմից հասցված վիրավորանքը կամ զրպարտությունը, իսկ եթե դուք վիրավորեք մեզ փողոցում, այլ ոչ լրատվական միջոցում, տվյալ անձը չի կարող պաշտպանվել: Այսինքն՝ ստացվում է երկու մոտեցում. եթե մի դեպքում հրապարակային վիրավորանք է հասցվում ոչ լրատվական միջոցով, այդ դեպքում անձը չի կարող իր շահերը պաշտպանել, իսկ մյուս կողմից՝ եթե որևէ թերթում հրապարակվի մեկ բառ, անձը կարող է դիմել դատարան և ստանալ մինչև մեկ միլիոն դրամ: Արդյոք մենք այստեղ չունե՞նք օրենքի խնդիր: Իմ կարծիքով՝ ունենք:

Վ. Գ.- Սա այն մասնավոր դեպքն է, որտեղ 1087.1 հոդվածը հակասում է հանրապետության Սահմանադրության 3-րդ հոդվածին, որով մարդը, նրա հիմնարար ազատությունները և իրավունքները հռչակված են որպես գերագույն արժեք: Այո, ստացվում է մի այնպիսի իրավիճակ, երբ մարդուն հրապարակայնորեն վիրավորելու դեպքում քաղաքացիական օրենսդրությունը նախատեսում է պաշտպանության մեխանիզմներ, իսկ մասնավոր դեպքերում, այսինքն՝ ոչ հրապարակային վիրավորանքի դեպքերում նման պաշտպանության հնարավորություն չկա: Ես կարող եմ կոնկրետ դատական պրակտիկայում վկայակոչել նաև Գրիշա Բալասանյանն ընդդեմ Ռուբեն Հայրապետյանի գործը, որտեղ պատգամավորը հայհոյել էր լրագրողին, և դատարանները իմ կողմից բերված վերոնշյալ պատճառաբանությամբ մերժել էին հայցը: Մի խոսքով՝ հայցվորին որևէ հնարավորություն չեն ընձեռել նման ոտնձգություններից իր արժանապատվությունը պաշտպանելու:

Ն. Բ.- Նաև խնդիր է այն, որ Հայաստանում դատական համակարգը իրականում անկախ չէ: Մեզ են ներկայացվել մի քանի պետությունների մոդելներ, որտեղ նման հարցերը լուծվում են ոչ թե դատարանի միջոցով, այլ արտադատարանական մեխանիզմներ են կիրառվում, մասնավորապես՝ արբիտրաժի նմանվող կազմակերպություններն են լուծում են նման վեճերը:
Նման վեճերի արբիտրաժային լուծումը, իմ կարծիքով, Հայաստանում ավելի նպատակահարմար է, քանի որ նախ՝ թերթը չի ծախսի գումարներ իրավաբանական օգնություն ստանալու համար, և դա շատ արագ կլինի: Կա՞ արդյոք մի ֆորմատ, որ նման գործերը Հայաստանում էլ լուծվեն արբիտրաժի կողմից: Օրինակ՝ ստեղծվի արբիտրաժային դատարան, դատավորներ լինեն պրոֆեսիոնալ իրավաբանները, և վեճը լուծվի այդ ընթացակարգով, եթե համաձայնվեն երկու կողմերը:

Վ. Գ.- Այս պահի դրությամբ ես տեղյակ եմ, որ գոյություն ունի Մարդու իրավունքների պաշտպանին կից տեղեկատվական վեճերի խորհուրդ, որն իր գործունեության կարճ ժամանակահատվածում բավականին հետաքրքիր և հիմնավոր եզրակացություններ է հրապարակել: Ընդ որում, վկայակոչելով միջազգային իրավունքի նորմերը, որոնք, ըստ նրանց դիպուկ և հստակ բացատրությունների, վերաբերելի են նաև հայաստանյան պրակտիկային և մասնավոր դեպքին:

Ն. Բ.- Այ, եթե ձեր ասած գործերից մեկով պրն Հայրապետյանը ոչ թե դիմեր դատարան, այլ այդ խորհրդին, և հրավիրելով այդ լրատվամիջոցը՝ մեկ օրվա մեջ քննեին այդ գործն ու պատասխան տային, արդյոք ավելի արդյունավետ չէ՞ր լինի:

Վ. Գ.- Ես վկայակոչեցի տեղեկատվական վեճերի խորհուրդը՝ որպես ձեր ասած գործերի սաղմնային վիճակ, որպես ձեր կողմից վկայակոչված դատական համակարգից դուրս վեճեր լուծող, ըստ էության, արբիտրաժային մարմին, սակայն տեղեկատվական վեճերի խորհրդի կողմից վեճերի լուծումը դրսևորվում է ընդամենը եզրակացությունների հրապարակման ձևով: Տարբեր երկրներում այս հարցը տարբեր լուծումներ ունի, մասնավորապես` Մեծ Բրիտանիայում կա այդպիսի մարմին, որի գոյությանը կողմ էին նաև լրատվամիջոցները, որովհետև, եթե տեղյակ եք, այդ երկրում անձնական կյանքի պաշտպանությունը շատ կարևոր է:

Ն. Բ.- Վերջերս մեր գրասենյակին մի վստահորդ է դիմել՝ խնդրելով, որ իր իրավունքները ներկայացնենք դատարանում դեֆոմացիայի գործերով: Լրատվամիջոցը իր անձի վերաբերյալ մի հոդվածում փաստարկել էր, որ իր մասին մի տեղեկատվություն իրականությանը չի համապատասխանում, և նա դա կարողացել էր ապացուցել: Խնդիրը ծագեց այն ժամանակ, երբ մենք որոշում էինք, թե որքան գումար կարող ենք պահանջել լրատվամիջոցներից: Ո՞րն է այն չափանիշը, որի հիման վրա ես կարող եմ որոշել՝ որքան գումար կարելի է պահանջել: Ինչպե՞ս եք դուք վարվում նման դեպքերում:

Վ.Գ.- Չկան նման չափանիշներ, և այդ չափանիշների ընտրության հարցում չկա որոշակիություն նաև Եվրոպայի խորհրդի անդամ որևէ երկրում:
Կան երկրներ, որտեղ կա առավելագույն հնարավոր բավարարման ենթակա գումար, ինչպես, օրինակ, Հայաստանի Հանրապետությունում. վիրավորանքի դեպքում՝ մեկ միլիոն, իսկ զրպարտանքի դեպքում՝ երկու միլիոն դրամ: Կան երկրներ, որտեղ չկա առավելագույն սահմանաչափ, որի բացակայությունը մեծ խնդիր է այդ երկրների արդարադատության համակարգերի համար, որովհետև այնտեղ անորոշությունը ավելին է, քան մեզ մոտ: Մենք գոնե գիտենք, որ դրանից ավել չի բավարարվի:

 

Հաղորդումը պատրաստվել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի օժանդակությամբ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում