Friday, 19 04 2024
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Հարսնաքար», «Բյուրեղ», տներ, մեքենաներ, միլիարդներ. Դատախազությունը պահանջում է Ռ. Հայրապետյանից
Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ
19:30
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման հետևանքների մասին
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել
Ռուս խաղաղապահների «սուրբ տեղի» դատարկությունը
Սահմանազատման հանձնաժողովները մի շարք կարևոր հարցերում պայմանավորվածության են եկել
«ՌԴ-ն նոր բանակցությունների դեպքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
208 մլն դրամի անարդյունավետ ծախս. ՊՎԾ-ն խախտումներ է հայտնաբերել դպրոցաշինության ոլորտում
Իրանն ու Իսրայելը կդադարեն ուղիղ հարվածներ հասցնել. CNN
17:46
Ուկրաինան հայտնել է, որ Դնեպրոպետրովսկի մարզի գնդակոծության հետևանքով կա 8 զոհ
Առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները
Հուշանվեր-թղթադրամների իրացման նոր դեպքեր
17:30
G7-ի երկրները կքննարկեն Իրանին Իսրայելի ենթադրյալ հարվածի շուրջ ստեղծված իրադրությունը
Օտարերկրացի 19-ամյա աղջիկը ճանաչվել է անմեղսունակ. նախաքննությունն ավարտվել է

Բժշկական համալսարանում մրցույթների օրինականությունը կասկածելի է

Այսօր ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ստեփան Սաֆարյանը բաց նամակ է ուղղել վարչապետ Տիգրան Սարգսյանին, ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանին, առողջապահության նախարար Հարություն Քուշկյանին և ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանին: Նամակում մասնավորապես աված է. «Հարգարժան պարոնայք, Պետական գնումների համակարգի խնդիրներին վերաբերող հերթական նամակը նախատոնական այս օրերին հարկադրված եմ նախևռաջ բաց նամակի ձևով հղել ձեզ, քանի որ պաշտոնական նամակին, ենթադրաբար, կծանոթանաք Ամանորից հետո: Դեռևս դեկտեմբերի 6-ին ձեզ և բարձրաստիճան այլ պաշտոնյաներին հղած իմ նամակում անդրադարձել էի առողջապահական հաստատությունների կարիքների համար հայտարարված մի շարք մրցույթներում տեղ գտած աղաղակող երևույթներին: Բացի այն, որ հասցեատեր որևէ պաշտոնյայից դեռևս պատշաճ արձագանք չեմ ստացել, ակնհայտորեն լուծում չեն ստացել նաև նամակում բարձրացված հարցերը: Մտահոգության առարկա մրցույթներից էին «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» ՊՈԱԿ-ի կարիքների համար հայտարարված բաց մրցույթները: Մասնավորապես տեղեկացրել էի, որ ԵՊԲՀ-ԱՊՁԲ-11/17 ծածկագրի ներքո մրցույթ էր հայտարարվել 12 անուն դեղորայքի համար, և մրցույթի հայտարարության մեջ այդ 12 անուն դեղորայքը նշված էր ոչ թե իր ջեներիկ, այլ առևտրային-բրենդային անվամբ, ինչը օրենքի կոպիտ խախտում է. ՀՀ կառավարության որոշմամբ, դեղերի անվանումները մրցույթի ցանկում պատվիրատուն պարտավոր է նշել բուն ազդող դեղանյութի ջեներիկ անվամբ: Վերոնշյալ նամակում այդ մրցույթի կապակցությամբ մտահոգություն և կասկած էի հայտնել, որ ակնհայտորեն մրցույթը հայտարարված էր ոչ միայն կամ ոչ թե 12 անուն դեղորայքի համար, այլև այն արտադրող ընկերության, իսկ ավելի ստույգ` մեր հանրապետություն դրանք ներկրողի համար: Մեր կարծիքով, մրցույթի կազմակերպիչը նման եղանակով փորձել է հնարավորություն ստեղծել, որպեսզի առնվազն մեզ անհայտ մի կազմակերպություն 12 անուն դեղորայքի շուկայում ապրանքների շրջանառության ընդհանուր պայմանների վրա միակողմանի ազդելու հնարավորություն ստանա` դրանով իսկ բացառելով մրցակցությունն ու մրցույթն ընդհանրապես, քանի որ կանխորոշել է արդյունքը. մինչև մրցույթն արդեն իսկ անձամբ թե որևէ այլ միջնորդ կազմակերպության տեսքով «հաղթել» է «Աստերիա» ընկերության վերոթվարկյալ 12 անուն դեղորայքը ներկրող ընկերությունը: Ես կոչ էի արել այդ մրցույթն անհապաղ անվավեր ճանաչել, հետաքննության ենթարկել «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» ՊՈԱԿ-ի ղեկավարության և «արդեն իսկ հաղթած» ընկերության ենթադրյալ հակամրցակցային համաձայնությունը, հայտարարել նոր մրցույթ և ապահովել դրա օրինականությունը` հնարավորություն ընձեռելով այլ դեղագործարանների արտադրության պրեպարատներ ներկայացնող կազմակերպություններին մասնակցել դրանում: Սակայն պարզվում է, որ, բացի հիշյալ ծածկագրով մրցույթից, կասկածների տեղիք է տալիս նույն բուժհաստատության հայտարարած մեկ այլ մրցույթ, որի վերջնաժամկետ հայտարարված է դեկտեմբերի 29-ը: Խոսքը վերաբերում է ԵՊԲՀ-ԱՊՁԲ-11/09 ծածկագրով բաց մրցույթին, որի ներքո մրցույթ է հայտարարված 277 անուն դեղորայքի համար (http://gnumner.am/main.php?search=%D4%B5%D5%8A%D4%B2%D5%80-%D4%B1%D5%8A%D5%81%D4%B2-11%2F09+&lang=1&src=search&lsrc=1): Մեզ հաջողվել է պարզել, որ այն կազմակերպությունը, որի մրցութային հայտը կբավարարի անխտիր բոլոր 277 անուն դեղորայքի համար ներկայացված պահանջները, նրա հետ էլ կկնքվի մատակարարման պայմանագիրը: Սա նշանակում է թույլ չտալ, որպեսզի այլ կազմակերպություններ հայտ ներկայացնեն այդ 277 անուն դեղորայքի ցուցակում առանձին վերցրած որևէ դեղորայքի կամ մի քանի դեղորայքի համար: Կարծում եմ` դժվար չէ հասկանալ, որ միաժամանակ 277 անուն դեղորայք կարող է մատակարարել միայն խոշոր շրջանառության միջոցներ ունեցող կազմակերպությունը: Կամ էլ` նման պայմանով մրցույթ հայտարարելը տարբեր կազմակերպություններին կդրդի միացյալ հայտ ձևակերպել բոլոր 277 անուն դեղերի ու դեղորայքի համար` դրանով իսկ հիմք ստեղծելով հակամրցակցային համաձայնությունների կնքման համար: Ակնհայտ է, որ «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» ՊՈԱԿ-ի ղեկավարության կողմից այս մի դեպքում էլ մեկ այլ հնարք է բանեցված այդ մրցույթում «ցանկալի» կազմակերպությանը կամ կազմակերպությունների խմբին հաղթող ճանաչելու համար` անարդար և անհավասար խաղի կանոններ թելադրելու միջոցով սահմանափակելով լայն մրցակցությունը և մասնակցությունը: Փաստացի, փոքր և միջին դեղագործական կազմակերպությունները հայտնված են խաղից դուրս վիճակում, քանի որ նրանք չեն կարող մասնակցել նման մրցույթներին: «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» ՊՈԱԿ-ի կողմից հայտարարված մի շարք մրցույթներից ընդամենը երկուսի հպանցիկ ուսումնասիրությունը թույլ է տալիս եզրակացություն կատարել, որ բիզնեսի ամենատարբեր ոլորտներում հակամրցակցային համաձայնությունների ճանապարհով ոչ միայն տեղի է ունենում բիզնեսի խոշորացում և մենաշնորհների հաստատում, այլև տվյալ դեպքում պետական միջոցների կամայական տնօրինում բուժհաստատության ղեկավարության կողմից: Վերստին կոչ եմ անում լուրջ ուսումնասիրություն սկսել «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» ՊՈԱԿ-ի հայտարարած ԲՈԼՈՐ մրցույթների օրինականությունը պարզելու և դրանցում իրական մասնակցություն ու մրցակցություն ապահովելու նպատակով: Կարծում եմ` նրա կողմից հայտարարված մրցույթների արդյունքների հայտարարումը պետք է հետաձգվի, քանի դեռ համապատասխան ստուգող մարմինները գնահատական և պատասխան չեն տվել բոլոր մրցույթների օրինականության կասկածահարույց հարցերին, իսկ խախտումներն էլ վերացված չեն: Եթե պատկան մարմինները հերթական անգործությունը ցուցաբերեն այս հարցում, հարկադրված կլինենք դատական եղանակներով պարզել մեզ հուզող հարցերի պատասխանը` այս անգամ արդեն պատասխանող կողմ դարձնելով ոչ միայն մրցույթ հայտարարած բուժհաստատությանը, այլև անգործություն ցուցաբերած պատկան մարմիններին:
Հետգրություն: …Հավկիթը, ձուկը, իսկ հետո` դեղերը. Ո՞րն է հաջորդը
Հարկ եմ համարում հիշեցնել, որ ս.թ. մայիսի 24-ին ՀՀ կառավարությանը և ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին (ՏՄՊՊՀ) պաշտոնական նամակ էի ուղարկել հանրապետությունում փոքր և միջին տնտեսվարող թռչնաբույծների համար պարբերաբար ստեղծվող անառողջ մրցակցային պայմանների խնդրով, որը ստեղծում էին խոշոր բիզնեսի ներկայացուցիչները: Հիշեցրել էի, որ վերջիններս, մեկը մյուսին հաջորդելով, իրականացնում էին թռչնաբուծական արտադրանքի` հավկիթի և թռչնամսի վաճառքի 10-15 օր տևողությամբ ակցիաներ` ինքնարժեքից էապես ցածր գներով, օրինակ՝ 20 դրամով, որի հետևանքով հսկայական վնասներ էին հասցրել տվյալ ոլորտում գործող փոքր և միջին տնտեսվարողներին: Տեղեկացրել էի, որ փոքր և միջին տնտեսվարողները, բնականաբար, չեն կարող իրենց թույլ տալ նման ակցիաներ, բայցև մյուս կողմից` իրար հաջորդող «ակցիաների» շրջանում չեն կարող վաճառել արտադրված հավկիթը: Արդյունքում կա՛մ «ավելի թանկ դարձած» հավկիթները փչացել էին, կա՛մ էլ թռչնաբույծները ստիպված մորթել էին ածան հավերին: Դեռևս այդ ժամանակ խոշոր տնտեսվարողների կազմակերպած և միմյանց հաջորդող այդ «ակցիաները» գնահատել էի իբրև հակամրցակցային համաձայնություն, և ահազանգ հնչեցրել, որ փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչները դրանց արդյունքում հայտնվում են տնտեսապես անբարենպաստ իրավիճակում և դառնում են անմրցունակ ու անպաշտպան: Նամակում բառացիորեն գրել էի. «Միգուցե փոքր ու միջին տնտեսվարողների սույն ահազանգը հիմնազուրկ բողոք որակեինք, իսկ խոշոր տնտեսվարողների ակցիաներն էլ գնահատեինք բացառապես սպառողների շահերին համապատասխան, եթե չգիտակցեինք, որ այդ կերպ նրանք նախ կարող են խեղդել փոքր ու միջին բիզնեսին, իսկ հետագայում էլ շուկայում կարող են պարտադրել բարձր գներ. հայտնվելով անմրցակից վիճակում՝ սահմանափակ թվով խոշոր տնտեսվարողները կարող են միմյանց միջև կիսել առկա շուկան և պարտադրել գնային քաղաքականություն, միգուցև` այլևս առանց ակցիաների: Փաստերը վկայելու են գալիս, որ այս երևույթը դիտարկվում է նաև այլ մարզերում: Առաջին տպավորությունը, և միգուցե ոչ հիմնազուրկ, այն է, որ նման հնարքով ուղղակի փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչներին դուրս են մղում շուկայից: Ըստ այդմ` անիմաստ կդառնան փոքր ու միջին բիզնեսի զարգացմանն ուղղված կառավարության աջակցության ծրագրերը, եթե չկանխվի նման հեռանկարը»: Հավկիթի շուկայում տարեվերջյան գնաճը լավագույնս ապացուցելու եկավ մեր կանխատեսումների հիմնավորվածությունը: Հիշեցնեմ նաև մեր առաջարկները նման հեռանկարը բացառելու կապակցությամբ: Դրանք էին` ՏՄՊՊՀ-ում քննարկում նշանակել հանրապետությունում թռչնաբուծական արտադրանքի համար խոշոր ձեռնարկատերերի սահմանած գնի` «Տնտեսական մրցակցության պաշտպանման մասին» ՀՀ օրենքի պահանջներին համապատասխանության որոշման հարցով` դրան հրավիրելով «Ժառանգություն» խմբակցության պատգամավորներին և շահագրգիռ անձանց, և պարզել 1. Արդյո՞ք առկա է «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի պահանջների խախտում, 2. Արդյո՞ք առկա են անբարեխիղճ մրցակցության տարրեր, 3. Ի՞նչ մոտիվացիա է ընկած նման ակցիաների հիմքում, 4. Ի՞նչ քայլեր կարելի է ձեռնարկել փոքր և միջին բիզնեսը պաշտպանելու համար: Չնայած պաշտոնական գրությանս հաջորդած` ՏՄՊՊՀ կողմից հավկիթի շուկայի մի քանի ուսումնասիրություններին, այս առաջարկները մնացին անարձագանք: Իսկ տնտեսվարման այս ոլորտում մրցակցության վերացման հետևանքներն արդեն տեսանելի են: Եթե դեղերի շուկայում չկանխվի մրցակցության վերացմանն ուղղված որոշ տնտեսվարողների ու նրանց աջակցող բուժհաստատությունների վարքագիծը, նույնը պետք է սպասել նաև այս ոլորտում: Ուստի վերստին հիշեցնում եմ ս.թ. նոյեմբերի 18-ին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հայտարարությունն այն մասին, որ «օրենսդրական փոփոխություններն ակնհայտորեն պետք է միտված լինեն փոքր և միջին բիզնեսի շահերի պաշտպանությանը, որպեսզի թույլ չտանք, որ փոքր և միջին բիզնեսի դաշտում հայտնվեն խոշոր ձեռնարկություններ»»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում