ՀՖՖ պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ ապրիլի 29-ին նախատեսված 2011-2012թթ. Հայաստանի Գավաթի խաղարկության եզրափակիչ հանդիպումը տեղի կունենա Գյումրիի «Քաղաքային» մարզադաշտում:
Այս մասին ՀՖՖ պաշտոնական կայքին տեղեկացրել է ՀՖՖ մրցումների կազմակերպման և անցկացման բաժինը: Նույն օրը կկայանա նաեւ Գյումրիի «Քաղաքային» վերակառուցված մարզադաշտի հանդիսավոր բացումը: