Lifesports-ը տեղեկացնում է, որ Մոսկվայի «Դինամո»-ն շուտով կհայտարարի Ռուսաստանի առաջնության պատմության մեջ լավագույն դարպասապահներից մեկի` «Խիմկի»-ի 37-ամյա խաղացող Ռոման Բերեզովսկիի` իր կազմ տեղափոխության մասին: Բերեզովսկին կփոխարինի վնասվածքի պատճառով անորոշ ժամանակով շարքից դուրս մնացած Անտոն Շունինին:
Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահը «Դինամո»-ում հանդես է եկել 2002-2005 թվականներին` Ռուսաստանի առաջնության շրջանակներում անցկացնելով 88 հանդիպում:
«Բերեզովսկին վնասվածք ստացած Շունինին փոխարինելու համար արժանի թեկնածու է: Նա մեծ փորձ ունի, որը մեզ հնարավորություն կտա լուծելու մեր առջև դրված խնդիրները: Չենք կասկածում, որ Ռոմանը թիմին մեծ օգուտ կտա: Կարելի է ասել, որ Բերեզովսկին շուտով կտեղափոխվի «Դինամո»»,- նշել է ակումբին մոտ գտնվող աղբյուրը:
Բերեզովսկին Բալաշ Ջուջակից ու Քրիստիան Նոբոայից հետո կարող է դառնալ «Դինամո»-ի 3-րդ նորեկը: