Թուրքիան մեծ պոտենցիալ ունի ամբողջ տարածաշրջանի միասնական տնտեսական զարգացմանը հասնելու համար, ըստ ադրբեջանական Trend գործակալության, նշել է արտաքին քաղաքականության հարցերով թուրք փորձագետ Օքթայ Թանրըսեւերը: «Թուրքիայի տնտեսությունը նշանակալի տարբերվում է տարածաշրջանի մյուս երկրների տնտեսությունից` Թուրքիան կարող է հասնել տարածաշրջանի միասնական տնտեսական զարգացման: Ստեղծելով տնտեսական ամուր կապեր երկրների միջեւ` Թուրքիան կարող է նրանց օգտագործել քաղաքական խնդիրները լուծելու համար եւ տարածաշրջանի երկրների միջեւ առկա հակասությունները հարթել»: