Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Չբավարարվել լինելով

Լրատվամիջոցների ղեկավարների և լրագրողների համար կազմակերպված տարեվերջյան ավանդական ընդունելությանը, որ տեղի է ունեցել նախագահական նստավայրում, Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ «տարին նաև առանձնացավ հիմնականում առողջ քաղաքական բանավեճով»: Դժվար է ասել, թե ինչ բանավեճի մասին է խոսում Սերժ Սարգսյանը: Եթե նա նկատի ունի իշխանության և իշխանամերձ շրջանակներում ծավալված ինչ-որ բան, ապա, թերևս, իրավացի է, քանի որ ով գիտե, թե ինչի մասին են խոսել իշխանական շրջանակներում այն խմբերի հետ, որոնցից Սերժ Սարգսյանը չի «զզվում»: Իսկ եթե նա նկատի ունի բանավեճ ընդդիմության հետ, ապա այս դեպքում արդեն Սերժ Սարգսյանի հայտարարությունը տարակույսի տեղիք է տալիս: Բանն այն է, որ անցնող տարում ընդդիմության և իշխանության միջև ոչ թե առողջ բանավեճ է տեղի ունեցել, այլ էլ ավելի են սրվել սուր անկյունները և հակադրությունը, էլ ավելի է խորացել իշխանության և ընդդիմության միջև առկա անջրպետը, չեզոքացել են շփման կետերը: Ընդդիմություն ասելով նկատի ունենք Հայ ազգային կոնգրեսը, այն պարզ պատճառով, որ իրենց ընդդիմություն հռչակած մյուս ուժերը ինչ-որ կերպ ներգրավված են եղել Սերժ Սարգսյանի ասած այդ «առողջ բանավեճի» շրջանակների մեջ: Եվ այստեղ, իհարկե, անկյունների սրման պատասխանատվությունն իշխանության վրա է, քանի որ անցնող տարվա ընթացքում ընդդիմությունն իր մասով հանդես եկավ իշխանությանն ուղղված տարբեր առաջարկներով, որոնք ունեին թե քաղաքական, թե տնտեսական բնույթ, վերաբերում էին թե քաղաքական, թե տնտեսական ճգնաժամերի հանգուցալուծմանը: Սակայն ընդդիմության այդ բոլոր առաջարկներին իշխանությունը պատասխանում էր ավանդական մահակով, ոստիկաններով, ցույց տալով, որ ընդդիմության հետ բանավիճելու մտադրություն ամենևին չունի: Մյուս կողմից, իշխանության հետ երկխոսելու վերաբերյալ ընդդիմության տարբեր առաջարկները գուցե իշխանությունն ընկալում էր ընդդիմության թուլության նշան, ինչից ելնելով էլ եզրակացնում է, որ թույլ կամ համեմատաբար թուլացած ընդդիմությանն ընդառաջ գնալու կարիք չկա, քանի որ ընդդիմությունից որևէ լուրջ սպառնալիք չկա: Ընդհանրապես, ընդդիմության գործունեության իմաստով ընկալումների այդ հակասականությունը տարվա ընթացքում առկա էր, թերևս, ոչ միայն իշխանության, այլ նաև հասարակության մոտ ընդհանրապես: Իրավիճակից քայլեր անելու առումով իշխանությանն արվող ուղղակի կամ անուղղակի առաջարկները հանրության ոչ բոլոր շերտերում էին ընկալվում որպես պետական շահով մտահոգվածություն: Շատ դեպքերում քաղաքացիներն էլ ընդդիմության այդ առաջարկների և ընդհանրապես այդօրինակ մարտավարության մեջ տեսնում էին որոշակի նահանջ, որոշակի ձախողում, թուլացածության նշաններ: Այդ իմաստով, ընդդիմության և նրան հարող հանրային մի զգալի հատվածի համար տարին իսկապես հակասական էր: Շատերը փորձում են այն գնահատել հաղթանակի կամ պարտության համատեքստում: Սակայն տվյալ պարագայում երևի թե գործընթացները մի քիչ ավելի լայն են՝ հաղթանակը կամ պարտությունը տարվա շրջանակում տեղավորելու համար: Ի վերջո, մեջտեղում պետության և հասարակության շահն է, իսկ այստեղ հաղթանակն ու պարտությունը հարաբերական են, քանի կա հասարակությունը, քանի կա պետությունը: Եվ ընդդիմության գործունեությունը, թերևս, պետք է դիտարկել այդ հարաբերականության շրջանակում: Ի վերջո, այն, որ այսօր Հայաստանում կա համակարգային ընդդիմություն, որը, չնայած իշխանության ռեպրեսիվ վերաբերմունքին, չնայած այն բանին, որ իշխանությունն այդ ընդդիմության համար քաղաքական միակ մատչելի ասպարեզը թողել է փողոցը, շարունակում է գործել, արդեն իսկ հաջողություն է առաջին հերթին հասարակության, հետևաբար նաև պետության համար: Բայց, կրկնում ենք, չպետք է մոռանալ հարաբերականության մասին, ոչ թե տեսության, այլ խիստ կոնկրետ` գործնական առումով հարաբերականության մասին, ու չբավարարվել ընդամենը լինելով կամ մնալով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում