Մեր տեղեկություններով, 2010 թվականի ընթացքում Հայաստանի իրավաբանական ու ֆիզիկական անձինք Վրաստանում իրականացրել են տնտեսական բնույթի 50 հազար գործարք: Կատարվել են հիմնականում հետևյալ տիպի գործարքներ` անշարժ գույքի գնում, ֆինասնական տարբեր ակտիվների առքուվաճառք, սեփական բիզնեսի գրանցում, դրամական միջոցների փոխանցում Վրաստանի բանկեր և այլն: Այս ցուցանիշը Վրաստանի տնտեսական իշխանությունները համարում են վերջին տարիներին Վրաստանում իրականացված լուրջ բարեփոխումների դրական հետևանքներից մեկը: Սա ցույց է տալիս նաև, որ Հայաստանից Վրաստան արտահոսող կապիտալի ծավալները առաջիկայում կարող են լրջորեն մեծանալ: