Հոլանդիայի Վայք ան Զեե քաղաքում այսօր տեղի կունենա Tata Steel շախմատային ամենամյա փառատոնի A խմբի 13-րդ տուրը:
Վերջին տուրում մրցաշարի միանձնյա առաջատար Լևոն Արոնյանն իր ուժերը սպիտակ խաղաքարերով կչափի ադրբեջանցի գրոսմայստեր Թեյմուր Ռաջաբովի հետ: Մագնուս Կառլսենը սև ֆիգուրներով կխաղա Լյուկ վան Վիլիի հետ:
13-րդ տուրի մրցավեճերի զույգերն են`
Լևոն Արոնյան – Թեյմուր Ռաջաբով,
Լյուկ վան Վիլի – Մագնուս Կառլսեն,
Վասիլի Իվանչուկ – Սերգեյ Կարյակին,
Վուգար Հաշիմով – Հիկարու Նակամուրա,
Ֆաբիանո Կարուանա – Բորիս Գելֆանդ,
Գատա Կամսկի – Վեսելին Տոպալով,
Անիշ Գիրի – Դավիդ Նավարա: