Հոլանդիայում ավարտված Վայք ան Զեեի ամենամյա մրցաշարի 12-րդ տուրից հետո Հայաստանի ներկայացուցիչ Լևոն Արոնյանն իր վաստակած միավորների թիվը հասցրեց 8.5-ի և 2-րդ տեղը բաժանող Թեյմուր Ռաջաբովից ու Մագնուս Կառլսենից առաջ անցավ 1 միավորով: Վերջին տուրում Արոնյանի հակառակորդը կլինի Թեյմուր Ռաջաբովը, որի հետ նույնիսկ ոչ-ոքի խաղալու դեպքում Լևոնն իր մրցակիցների համար կդառնա անհասանելի և կհռչակվի չեմպիոն:
12-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակն ունի հետևյալ տեսքը`
1. Լևոն Արոնյան – 8.5 միավոր
2. Մագնուս Կառլսեն – 7.5
3. Թեյմուր Ռաջաբով – 7.5
4. Վասիլի Իվանչուկ – 7
5. Հիկարու Նակամուրա – 7
6. Ֆաբիանո Կարուանա – 7
7. Սերգեյ Կարյակին – 6
8. Գատա Կամսկի – 6
9. Լյուկ վան Վիլի – 5
10. Բորիս Գելֆանդ – 5
11. Վեսելին Տոպալով – 5
12. Վուգար Հաշիմով – 4.5
13. Անիշ Գիրի – 4
14. Դավիդ Նավարա – 4