Հոլանդիայում ավարտվեց Վայք ան Զեեի ամենամյա մրցաշարի նախավերջին` 12-րդ տուրը:
Լևոն Արոնյանը սև ֆիգուրներով 53-րդ քայլում պարտության մատնեց Բորիս Գելֆանդին: Իր հերթական գերազանց հաղթանակից հետո Լևոնն իր վաստակած միավորների թիվը հասցրեց 8.5-ի և կրկին միանձնյա գլխավորեց մրցաշարային աղյուսակը: Գրանցվեցին հետևյալ արդյունքները`
Վեսելին Տոպալով – Անիշ Գիրի` 1:0,
Դավիդ Նավարա – Ֆաբիանո Կարուանա` 0.5:0.5,
Բորիս Գելֆանդ – Լևոն Արոնյան` 0:1,
Թեյմուր Ռաջաբով – Վասիլի Իվանչուկ` 0.5:0.5,
Սերգեյ Կարյակին – Վուգար Հաշիմով` 0.5:0.5,
Հիկարու Նակամուրա – Լյուկ վան Վիլի` 1:0,
Մագնուս Կառլսեն – Գատա Կամսկի` 0.5:0.5: