Հայաստանի ազգային հավաքականի և Դոնեցկի «Շախտյոր»-ի կիսապաշտպան Հենրիկ Մխիթարյանը ակումբի պաշտոնական կայքին տված հարցազրույցում նշեց, որ ծննդյան օրն ուսումնամարզական հավաքների ժամանակ նշելն իր համար սովորական է դարձել.
– Հենրի´կ, հաճա՞խ ես տարեդարձդ նշում ուսումնամարզական հավաքների ժամանակ:
– Գրեթե միշտ:
– Սովորակա՞ն է դարձել դա:
– Այո, այնպիսի զգացողություն ունեմ, որ այդ օրն այլևս տոնական չէ (ծիծաղում է): Ես հասկանում եմ, որ դա իմ կարիերայի առանձնահատկություններից մեկն է: Ես շնորհակալ եմ, որ խաղում եմ այնպիսի թիմում, որ ծննդյանս օրը նշում եմ ուսումնամարզական հավաքի ժամանակ:
– Լավագույն նվերը մատուցեցիր ինքդ քեզ` երկու գնդակ խփելով «Էթուալի» դարպասը: Եղե՞լ են ավելի յուրահատուկ նվերներ:
– Ինձ համար ամենակարևորն այն է, երբ մարդիկ ուշադիր են իմ նկատմամբ, զանգահարում և շնորհավորում են: Լավագույն նվերն այն է, երբ քեզ հիշում են: