ԱԺ գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի ՕԵԿ–ական նախագահ Խաչիկ Հարությունյանն այսօրվա ճեպազրույցի ժամանակ տեղեկացրեց, որ ՕԵԿ-ական գյուղատնտեսության նախկին նախարար Գերասիմ Ալավերդյանի հետագա գործունեության հարցը կուսակցությունը դեռ չի քննարկել։
«Գերասիմ Ալավերդյանը գոնե առաջիկա մի քանի ամսվա ընթացքում կզբաղվի կուսակցական աշխատանքով, որովհետև նա ունի կուսակցական որոշակի պատասխանատվություն և կներգրավվի այդ աշխատանքներում»,- հայտարարեց նա։ Հիշեցնենք, որ ՕԵԿ-ը գյուղատնտեսության ոլորտում ձախողումների համար ետ էր կանչել իր նախարարին։