Apple ընկերությունը iPhone հեռախոսների առաքումները միջազգային շուկա ավելացնելու որոշում է կայացրել, քանի որ կանխատեսումների համաձայն` 2011 թ. դրա պահանջարկը կկազմի ոչ թե նախկինում կանխատեսված 19, այլ 20-21 մլն հատ: Այս մասին տեղեկացնում է բարձր տեխնոլոգիաների ոլորտն ուսումնասիրող DigitTimes-ը:
Պարբերականի աղբյուրները նշում են, որ Թայվանի արտադրողներին ընկերությունը պատվիրել է GSM ցանցում աշխատող iPhone 4-ի ոչ թե 13, այլ առնվազն 14-15 միլիոնանոց խմբաքանակ:
Բացի այդ, ընկերությունը պատրաստվում է հյուսիսամերիկյան և ասիական շուկա արտահանել 5-6 մլն CDMA ցանցում աշխատող հեռախոսներ: GSM հեռախոսների արտադրությունը կազմակերպում է Foxconn ընկերությունը, իսկ CDMA-ը` Pegatron Technology ընկերությունը:
Այս տարի ընկերությունը կվաճառի 15,5 մլն iPhone, իսկ սմարթֆոնների ընդհանուր վաճառքը կկազմի 47 մլն հատ: