Saturday, 20 04 2024
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Սպասվում են տեղումներ
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի

«Լեռնային Ղարաբաղ. կարգավիճակ առանց կարգավիճակի»

Ադրբեջանցի վերլուծաբանները քննարկում են կազմակերպել` ամփոփելով Ղարաբաղյան բանակցությունների 2010-ի իրադարձությունները։
Բաքվում հանդիպումն անցկացվել է Մամուլի կենտրոնում։ Մասնակիցները քննարկել են Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հնարավորություններն ու հնարավոր կարգավիճակը` հաշվի առնելով հակամարտությունները լուծելու միջազգային փորձը։
Ըստ «Ազատություն» ռ/կ-ի`ներկայացվել է «Ատլաս» հետազոտությունների կենտրոնի ղեկավար Էլհան Շահինօղլուի «Լեռնային Ղարաբաղ. կարգավիճակ առանց կարգավիճակի» գիրքը, որտեղ նա հակամարտությունների լուծման ու ինքնավարություն տրամադրելու 10 մոդել է ներկայացնում։
Նա նշել է, որ անցնող տարում` 2010-ին, Ռուսաստանի միջնորդությունից իրական արդյունքներ չկան Ղարաբաղի հարցում։ Բացի այդ, օգոստոսին Ռուսաստանը ռազմական նոր համաձայնագիր ստորագրեց Հայաստանի հետ Գյումրիում ռուսական ռազմակայանի տեղակայման ժամկետը երկարաձգելու վերաբերյալ։ Միաժամանակ, պաշտոնական Մոսկվան հանձն առավ Հայաստանի անվտանգության ապահովումը։ Ռուսաստանը հստակ ցույց է տալիս, որ ճնշում չի գործադրի Հայաստանի վրա, իսկ պատերազմի դեպքում էլ կօգնի Երևանին։
Ինչ վերաբերում է 2011-ի կանխատեսումներին` Շահինօղլուն նշել է, որ հնարավոր է՝ շարունակվեն «անպտուղ բանակցությունները», չբացառելով, որ շփման գծում կարող են լինել տեղական բախումներ։ Նա չի բացառել նաև լայնամասշտաբ պատերազմը` չնայած միջազգային հանրության ակտիվ մոնիթորինգին։ Մադրիդյան սկզբունքների մասին ադրբեջանցի փորձագետն ասել է, թե Հայաստանի պահանջը` նշանակել հանրաքվեի օրը, որով պետք է որոշվի Ղարաբաղի կարգավիճակը, արգելափակում է բանակցությունները։ Միաժամանակ նա նշել է, որ այդպիսի հանրաքվեն, որը, անկասկած, շրջանը կանջատի Ադրբեջանից, անընդունելի է Բաքվի համար։
Միջազգային ճգնաժամային խմբի փորձագետ Թաբիբ Հուսեյնովը ասել է, թե այս պահին ռեալ չէ քննարկել Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հարցը։ «Կողմերի նույնիսկ ամենաազատական ու կառուցողական ներկայացուցիչները չեն կարող համաձայնության հասնել Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հարցում դիրքորոշումների անընդունելիության պատճառով», – ընդգծել է նա:
Հուսեյնովի կարծիքով` Մադրիդյան սկզբունքների արժեքն այն է, որ հետաձգվում է Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հարցը` պայմաններ ստեղծելով մյուս խնդիրները լուծելու համար։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում