Thursday, 25 04 2024
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ

Անիմաստ ամփոփումներն ու անհրաժեշտ անելիքը

Տարեմուտից առաջ հանրային և պետական կյանքի բոլոր մակարդակներում ընդունված է ամփոփել տարին: Այդ ամփոփումները, որպես կանոն, հանրությանը ոչինչ չեն տալիս: Ինչ իմաստ ունի ասել, թե ինչպես է անցել տարին, եթե հասարակությունն այդ հարցի պատասխանն ամենից լավ գիտի, և հասարակության ամեն անդամ ինքն իր համար հստակ ունի այդ հարցի պատասխանը։ Ընդ որում, այդ պատասխանը քաղաքացիների մեջ նստած է այնքան ամուր, որ նույնիսկ եթե ամենահեղինակավոր անձինք ամփոփեն տարին, գնահատեն անցածը, միևնույն է, քաղաքացու գնահատականի վրա դա չի ազդելու: Մարդն ինքն է որոշում, ու հաստատ արդեն իսկ որոշել է, թե ինչն էր կարևոր անցնող տարում, ինչն էր իմաստալից, ինչն էր ժամանակի և նյարդերի անիմաստ վատնում, ինչն էր լավ իրենց համար, ինչն էր վատ, ինչպես աշխատեց իշխանությունը, ինչ արեց ընդդիմությունը, և այլն, և այլն: Այնպես որ, տարեվերջյան ամփոփումները, որ կատարում են զանազան գործիչները, իշխանավորները, փորձագետները, մեծ հաշվով ավելորդ ժամանակի վատնում են, ձևական, արարողակարգային (Բեգլարյանի ականջը կանչի) երևույթ: Մարդիկ իրենք գիտեն, թե ինչպես են ապրել, ինչ են հուսացել, ինչ են ստացել, ինչ է մնացել հույսից: Գլխավոր հարցը մեկն է` որքանո՞վ է Հայաստանը 2010 թվականին մոտեցել ցանկացած պետության և ազգի համար կարևորագույն բանին` Սահմանադրության և օրենքի գերակայությանը: Թեև տարվա ավարտին դեռ կա մի քանի օր, այդուհանդերձ կարելի է վստահ լինել, որ այդ օրերին իրավիճակը չի փոխվի, և արդեն իսկ այժմ հնարավոր է հստակ ասել, որ Հայաստանի համար 2010 թվականը այդ տեսանկյունից բաց թողնված հնարավորության հերթական տարին էր: Ավելին, անցնող տարին այդ առումով հերթական տարին էր, երբ բազմաթիվ անգամներ խախտվեցին մարդկանց սահմանադրական իրավունքներն ու ազատությունները, անտեսվեցին օրենքները: Ահա այդ չափանիշներն են, որ առնչվում են ամենքին և յուրաքանչյուրին, որ ելակետային են հանրային բոլոր շերտերի ներկայացուցիչների կյանքի, արժանապատվության, անվտանգության, բարեկեցության ապահովման համար: Եթե չկա երկրի կյանքի առանցքը կազմող սահմանադրականություն և օրինականություն, մնացյալ բոլոր ձեռքբերումներն ու կորուստները դառնում են հարաբերական: Այդ ամենը դառնում են ժամանակավոր, և ով գտել է, հաշված օրերի ընթացքում կարող է կորցնել մի չնչին առիթով (Բեգլարյանի ականջը թող շարունակի կանչել), իսկ ով կորցրել է, կարող է հանկարծ գտնել ինչ-որ բան (թեև այս առումով Հայաստանում կարծես թե դեռ չկան կանչելու ականջներ): Այդ իմաստով Հայաստանը գտնվում է սահմանային հանգրվանում, և աջ կամ ձախ կատարած աննշան քայլն անգամ կարող է երկիրը դնել բոլորովին նոր, թերևս շրջադարձային իրավիճակում: Այդ սահմանային իրավիճակն իհարկե ունի իր թե՛ վտանգահարույց, թե՛ նաև դրական կողմերը: Վտանգն այն է, որ հնարավոր շրջադարձի պարագայում երկիրը կարող է էլ ավելի խորն ու այս անգամ անդառնալիորեն մխրճվել ներկայիս արատավոր, ճահճային մթնոլորտի մեջ, երբ անօրինականությունը, իշխանության վերարտադրության ապօրինի մեխանիզմները, քրեաօլիգարխիկ արժեհամակարգի և հասկացությունների վրա հիմնված կառավարման համակարգը կարող են բյուրեղանալ, կարծրանալ: Մյուս կողմից, սակայն, սահմանային իրավիճակում առավել քան երբևէ մոտ է լինում շրջադարձը դեպի սահմանադրական և իրավական պետություն, երբ երկրում վերջապես առաջանում է հասարակական համաձայնության դաշտ` ի դեմս պետական օրենքի, որի առաջ հավասար են բոլորը: Ահա այդ առումով, ներկայիս տարեվերջյան խնդիրը թերևս պետք է լինի ոչ թե տարվա ամփոփումը, վիճակագրական աճպարարությունները կամ գուժական քննադատությունը, այլ հանրության հետ առաջիկա անելիքների մասին խոսելը: Ընդ որում, հատկանշականն այն է, որ այդ գիտակցումը նկատելի է նաև իշխանական համակարգում: Պատահական չէ, որ իշխանությունը տարվա վերջին որոշեց հանրությանը մատուցել կադրային փոփոխությունների շքերթը, դրա շարունակության ակնկալիքը, և սկսեց խոսել ինչ որ նորի, նոր մոտեցումների, նոր որակների և այլնի մասին: Իշխանության այդ պահվածքի մոտիվը հասկանալի է: Երբ երկիրը հայտնվում է սահմանային իրավիճակում, շատ կարևոր է դառնում նախաձեռնության տերը լինելը, նախաձեռնություններ թելադրելը: Ընդ որում, այդ պարագայում ոչ միայն կարևոր է լինում դրանց որակն ու իրական շարժառիթը, անկեղծությունը, այլ հենց բուն փաստը, որ նախաձեռնությունը գտնվում է քո ձեռքին և դու ես կառավարում միտումները: Դրանց տալով արհեստական անվանումներ կամ բնորոշումներ՝ ենթատեքստում հնարավոր է ծառայեցնել սեփական շահին: Իշխանության հաշվարկն այդ առումով միանգամայն հասկանալի է: Դրան կարող է հակադրվել միայն այն, որ հասարակությունն ակտիվանա նախաձեռնությունները իր ձեռքը վերցնելու և միտումները իր շահից ելնելով թելադրելու ուղղությամբ: Ահա թե ինչու բացարձակապես անկարևոր է տարի ամփոփելը, իներցիոն գնահատականներ և արարողակարգային բնորոշումներ տալը: Կարևոր է, որ հասարակության գիտակցությանը հնարավորինս օպերատիվ և հնարավորինս էֆեկտիվ կերպով հասցվի այն, որ այժմ պահանջվում է առավելագույն ակտիվություն: Խոսքն այն մասին չէ, որ հասարակությունից պահանջվում է «կամ այս կողմ, կամ այն կողմ» սկզբունքով հեղափոխական գործողությունների դիմել: Այժմ դրա թե՛ նախադրյալները չկան, թե՛ այդ տարբերակը մեծ հաշվով անընդունելի տարբերակ է ներկայիս Հայաստանի համար՝ նկատի ունենալով իրավիճակի թե՛ ներքին, թե՛ արտաքին առանձնահատկությունները: Պարզապես հանրությունը պետք է ակտիվացվի կենցաղից բարձր մակարդակների հանդեպ ուշադրության առումով, որպեսզի մարդիկ հետաքրքրվեն երկրում տեղի ունեցող անցուդարձով ոչ զուտ որպես ինֆորմացիա սպառող, այլ որպես շահառու: Այդ ուղղությամբ հսկայական աշխատանք կա կատարելու: Հասարակությունն այս էտապում պետք է ակտիվորեն պահանջներ ներկայացնի իշխանությանը, չտա շունչ քաշելու ժամանակ, պետք է խլի նախաձեռնությունն իշխանությունից: Եվ այդ հարցում ամենաշահագրգիռ ուժը պետք է լինեն բոլոր նրանք, ովքեր հայտարարում են ընդդիմություն լինելու մասին: Հանրության հետ ակտիվ աշխատանքը պետք է լինի քաղաքական այդ սեգմենտի թիվ մեկ խնդիրը Հայաստանում: Դա ոչ պակաս խնդիր պետք է լինի նաև քաղաքացիական տարբեր նախաձեռնությունների համար. ակտիվ աշխատել հասարակության հետ, մարդկանց մոտ առաջացնել ուշադրություն հանրային խնդիրների վերաբերյալ: 2010 թվականի իրական արդյունքը, այդ իմաստով, կերևա 2011 թվականին՝ կախված այն բանից, թե ինչքանով հնարավոր կլինի ակտիվացնել կամ, այսպես ասած, վերաբեռնել հանրային հետաքրքրությունը համապետական կյանքի նկատմամբ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում