Ձևավորված ավանդույթի համաձայն, այս տարեվերջին ևս «Սիվիլիթաս» հիմնադրամը տարին ամփոփեց տարեկան զեկույցով, «Հայաստան-2010. անորոշության տարի» զեկույցը բաղկացած է 3 հիմնական բաժիններից`տարածաշրջանային, ներքաղաքական և տնտեսական: Տարեվերջի ամփոփած այս գնահատականով նպատակ ունեն ամբողջացնելու անցած տարվա իրադարձություններն ու միտումները, ինչպես նաև ապագայի համար որոշ խնդիրների լուծման ուղիներ նշել: Անցնող տարին, «Սիվիլիթաս»-ի գնահատումներով, չտվեց Հայաստանի տնտեսական, քաղաքական և սոցիալական խնդիրների որևէ պատասխան: Գալիք տարվա մարտահրավերների վերաբերյալ հենց այս մոտեցումն է տեղ գտել զեկույցում: